00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս մասնագետները հայերին հրավիրել են Պալմիրայի կամարի վերականգնմանը մասնակցելու

© Photo : provided by Evgeniy SemenovՀաղթական կամարի վերականգնման աշխատանքներ
Հաղթական կամարի վերականգնման աշխատանքներ - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Հաղթական կամարի վերականգնման աշխատանքներ
Բաժանորդագրվել
Հայաստանի ճարտարապետության և շինարարության համալսարանի գեոդեզիստներն արդեն կազմել են մի քանի հայտնի վանքերի 3d մոդելները, հնարավոր է` հիմա էլ իրենց փորձը կիրառեն Սիրիայում։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ռուս ռեստավրատորներն ու ճարտարապետները հայ գործընկերներին հրավիրել են Պալմիրայի Հաղթական կամարի վերականգնմանը մասնակցելու։ Գեոդեզիական կրթության և գիտության զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Եվգենի Սեմյոնովը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ գեոդեզիստների ռուսական պատվիրակությունը Հայաստանում հանդիպել է ոչ միայն կադաստրի ու պոտենցիալ մասնավոր պատվիրատուների, այլև Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ:
© Photo : provided by Evgeniy SemenovՀաղթական կամար
Российские специалисты на  реставрационных работах в сирийской Пальмире - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Հաղթական կամար
Սեմյոնովը Պալմիրայում վերականգնողական աշխատանքների իրականացման նախագծի ղեկավարի տեղակալն է։ Սիրիայի մշակույթի նախարարությունը վերականգնողական աշխատանքները վստահել է Ռուսաստանի «Քարի կենտրոն» ձեռնարկությունների ասոցիացիայի մասնագետներին:
© Photo : provided by Evgeniy SemenovԵվգենի Սեմյոնով
Евгений Семенов, заместитель руководителя проекта по выполнению реставрационных работ в Пальмире - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Եվգենի Սեմյոնով
Աշխատանքներին ոչ միայն հնագետներ են մասնակցում, այլև ինժեներներ, որոնք օգնում են կամարի բեկորների եռաչափ մոդել կազմելում գործում։ Կամարը մի քանի տարի առաջ պայթեցրել էին արմատական իսլամիստները: Այժմ յուրաքանչյուր բեկորի 3d մոդելը կստեղծվի լազերային սկաների օգնությամբ, որը պատրաստել է ռուսական ընկերություններից մեկը: Դրանից հետո մասնագետները կկարողանան որոշել (սկզբում վիրտուալ, իսկ հետո՝ իրական կյանքում)` ինչպես կամարի բեկորները միացնեն իրար։
«Կամարի եռաչափ մոդելը կազմվում է ինչպես լազերային սկանավորման, այնպես էլ ֆոտոգրամետրիայի միջոցով, երբ կամարի տարբեր հատվածներ լուսանկարվում են տարբեր անկյուններից ու հեռավորությունից», - ասաց Սեմյոնովը:
© Photo : provided by Evgeniy SemenovՌուս մասնագետները Սիրիայում
Российские специалисты на  реставрационных работах в сирийской Пальмире - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Ռուս մասնագետները Սիրիայում
ՀՀ ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ինժեներային գեոդեզիայի ամբիոնի դոցենտ Սամվել Կրոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ համալսարանը վաղուց է օբյեկտների 3d սկանավորում անում ջրամբարների և այլ ռազմավարական կառույցների, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների համար, ընդ որում՝ և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Արցախում։ Վանքերի վերաբերյալ տվյալները փոխանցվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, համագործակցությունը շարունակվում է նաև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ու Երևանի պետական համալսարանի գործընկերների հետ:

«Մեր վերջին աշխատանքը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու 3d մոդելն է, որի սկանավորումն իրականացրել ենք 2020 թվականի նոյեմբերի առաջին օրերին։ Նման մոդելներ ենք կազմել այլ հայտնի վանքերի՝ Նորավանքի, Հաղպատի, Սանահինի և այլ կառույցների համար։ Հիմա նոր սերնդի սարքերին ու սոֆթին ծանոթանալու հնարավորություն ենք ստացել», - ասաց Կրոյանը։

Համատեղ աշխատանքներ իրականացնելու համար պետք է նաև ձևաչափը ընտրել, իսկ մինչ այդ ռուս գործընկերները հայ գեոդեզիստներին առաջարկել են գալ Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարան և ծանոթանալ նոր սարքավորումներին: Վերջին 3-4 տարում ի հայտ են եկել նոր gps-ընդունիչներ, որոնք այնքան փոքր են դարձել, որ դրանք հարմար է մոնտաժել անօդաչու թռչող սարքերի վրա և օդից նկարահանել:
«Erasmus + ծրագրով, Եվրամիության բուհերի հետ ակադեմիական փոխանակմամբ ստացանք նաև ստացիոնար լազերային սկաներներ, որոնք ավելի ծանր են, քան շարժականները, բայց ավելի հզոր են։ Մեկ վայրկյանում այն երկու միլիոն կետ է նկարահանում։ Ռուս գործընկերները տեսել են մեր տեխնիկան և տաճարների 3d մոդելները։ Այնպես որ մենք պատրաստ ենք համագործակցության, հույս ունենք նաև կապեր հաստատել Սիրիայի համալսարանների գեոդեզիստների հետ։ Եթե երկու երկրների ճարտարապետներն ու պատմաբաններն արդեն նման կապեր ունեն, ապա մենք՝ գեոդեզիստներս, դեռ չունենք», - ավելացրեց Կրոյանը։
Մետաղի ջարդոն և պլաստիկ. ինչ են անում ՀՀ-ն ու ԵԱՏՄ այլ երկրները «կանաչ» տնտեսության համար
Նշենք, որ առաջիկա օրերին Երևան է ժամանելու Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի ղեկավարությունը, որի հետ Ճարտարապետաշինարարական համալսարանը կքննարկի փոխադարձ հիմունքներով առցանց դասախոսությունների հնարավորությունները:
«Դյուցազն» ընկերության և «Իրական դպրոց»-ի սաների համատեղ ստեղծած լազերային ռազմական սիմուլյատոր - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Փեյնթբոլից ավելի լուրջ․ Հայաստանում նոր մակարդակի ռազմական սիմուլյատոր են ստեղծել
Լրահոս
0