00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է. Թաթոյանը մանրամասներ է հայտնել իրավիճակից

© Sputnik / Aram NersesyanՍյունիքի մարզի Անգեղակոթ գյուղը
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանը ներկայացրել է, թե ինչ պայմաններում են ապրում Սյունիքի 6 գյուղերի բնակիչները։ Գյուղերից մեկում անգամ հուղարկավորությունն է ուշացել...
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ներկայացնելով Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքների վերաբերյալ փաստահավաք տվյալները։
Հայտնել էինք, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։
Թաթոյանը Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդու իրավունքների վիճակի հետ կապված տվյալներ է հրապարակել։

«Ճակատենում կան բնակելի տներ, որոնք ադրբեջանական դիրքերից մոտ 200-300 մետր հեռավորության վրա են։ Իսկ Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողները կանգնած են գյուղի ջրի միակ ակունքի մոտ, ինչը ջրային անվտանգության լուրջ խնդիր է առաջ բերում»,–նշում է Թաթոյանը։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակի պատճառով դպրոցներում դասապրոցեսն ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է հեռավար եղանակով։ Օրինակ՝ Ճակատենի դպրոցում սովորող երեխաներից 4-ը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ինչպես նաև մանկավարժական անձնակազմը), Ճակատեն գալիս են Կապան քաղաքից։ Ճանապարհի երթևեկության արգելքի, ինչպես նաև այլընտրանքային ճանապարհի անանցանելիության պատճառով վերջիններս չեն կարողանում գալ դպրոց և դասերն իրականացվում են հեռավար։ Նույնը նաև Շիկահողի (Սրաշենի) միջնակարգ դպրոցում է։
Անգեղակոթը երբեք թուրքի տիրապետության տակ չի եղել.  անգեղակոթցիները չեն պատրաստվում լքել գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
«Անգեղակոթը սարի պես գյուղ ա, թուրք երբեք չի մտել». բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը
Մի շարք բնակիչներ էլ նշել են, որ վերջին օրերին սկսել են առաջ գալ ինտերնետ կապի որակի խնդիրներ. ադրբեջանական դիրքերը գտնվում են քաղաքացիական բնակչության համար ինտերնետ կապի կայանների տեղակայման վայրից անմիջական հեռավորության վրա։
Վերոհիշյալ 6 բնակավայրերում առաջ են եկել նաև բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ բարդություններ: Թեև Ճակատենում մշտական հերթապահություն է իրականացնում Մեղրիից ժամանած շտապ օգնության բրիգադը (1 մեքենա և յուրաքանչյուր բնակավայրին՝ շտապ օգնության 1 բուժաշխատող բաշխմամբ), սակայն հրատապ հոսպիտալացման կարիք առաջանալու դեպքում մարդիկ պետք է Ճակատենից տեղափոխվեն Մեղրիի ԲԿ։ Այստեղ շտապօգնության մեքենայով հնարավոր կլինի հասնել 2-2.5 ժամում՝ մոտ 70 կմ ճանապարհ անցնելուց հետո։ Իսկ մինչև Կապան-Ճակատեն ճանապարհի անօրինական արգելքն անձի տեղափոխումը Կապանի բուժհաստատություն հնարավոր էր կազմակերպել մոտ 30 րոպեի ընթացքում։

«Նշված բնակավայրերից մեկի բնակիչը, ում մոտ ախտորոշված է ասթմա, թեև ստանում է դեղորայքային բուժում, սակայն հիվանդության սրման դեպքում հրատապ հոսպիտալացման անհրաժեշտություն է առաջանում: Նախկինում կազմակերպվում էր անհապաղ տեղափոխում Կապանի բուժհաստատություն, իսկ Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով նախկին 30 րոպեի փոխարեն այժմ պահանջվում է մոտ 1,5-2 ժամ, որպեսզի հնարավոր լինի շտապօգնության մեքենայով անձին տեղափոխել Մեղրի»,–արձանագրել է Թաթոյանը։

Նա նկատում է` ճանապարհը, որ ներկայացվում է որպես այլընտրանքային տարբերակ, հատկապես եղանակային պայմանների, օրինակ` անձրևի պատճառով անանցանելի է դառնում։
Թաթոյանն ընդգծում է` ակնհայտ է, որ խոր աշնան և առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհը լինելու է անանցանելի ու մարդիկ կկանգնեն լրջագույն խնդիրների առաջ. ճանապարհն առանց այն էլ դժվարանցանելի է:
ՀՀ ՄԻՊ–ը նշում է նաև, որ այլընտրանքային ճանապարհի հատվածի անանցանելիության պատճառով, օրինակ, հնարավոր չի եղել սահմանված ժամին մահացածի դին Կապանից տեղափոխել Ճակատեն, ինչի պատճառով հուղարկավորությունը տեղի է ունեցել զգալիորեն ուշ։
Իշխանասարի բնակիչներ - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Իրենք սարի գլխին են, մենք` սարի տակ. ինչ են պատմում Իշխանասարի բնակիչները
Բացի այդ, մարդիկ նաև պարենային պաշարների խնդիր են ունենում, քանի որ դրանք ձեռք էին բերվում Կապանից։
Ուստի, ՄԻ պաշտպանն արձանագրում է, որ մաքսակետերի տեղադրմամբ ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները: Թաթոյանը հավելում է` ադրբեջանական զինված կամ որևէ այլ ծառայող ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինի:
Արման Թաթոյանն Արմեն Գրիգորյանից պարզաբանումներ է պահանջում
Նա իր խոսքն ավարտել է` ասելով, որ այս փաստերը կներկայացվեն միջազգային համապատասխան կառույցներին:
Լրահոս
0