Սյունիքում զոհված 3 զինծառայողների նախագահը պարգևատրել է մեդալներով

© Photo : official site of the MoD of RAЦеремония награждения военнослужащих в одной из воинских частей (29 января 2021). Армения
Церемония награждения военнослужащих в одной из воинских частей (29 января 2021). Армения - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Սյունիքում նոյեմբերի 16-ին զոհված 3 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով։ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանն ու 1990թ. ծնված շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը պարգևատրվել են Արիության մեդալով, 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը` Մարտական ծառայության մեդալով։
Օրեր առաջ զոհված Արթուրը 44-օրյա պատերազմում էլ վիրավորվել, բայց վերքը թաց՝ հետ էր շտապել
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Охраняющие Тагавард армянские оборонительные позиции находятся на том же месте - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Դավիթի եղբայրը տեսանյութ էր տեսել` նա վիրավոր էր. համայնքապետը` օրերս զոհվածի մասին
Նոյեմբերի 19-ին ՊՆ-ից տեղեկացրեցին, որ նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала