Տպավորություն է, որ ՀՀ–ին Ադրբեջանի պայմաններին համաձայնելու ժամանակ է տրվել. Աբրահամյան

© Aram NersesyanՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Տիգրան Աբրահամյան
Բաժանորդագրվեք
Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ սպառնալիքները, ռազմաքաղաքական իրադրությունը, որը ստեղծվել էր ՀՀ–ի և Արցախի շուրջ, որևէ կերպ չեն նվազել։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Տպավորություն է, որ Հայաստանին ուղղակի ժամանակ է տրվել՝ համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին կամ գործընթացներին, որոնք տեղավորվում են ադրբեջանական շահերի տիրույթում։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի մշտական անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում, այդ թվում` մանիպուլյացիաների միջոցով, որպեսզի գլխավոր խնդիրը` տարածքների օկուպացիայի հարցը, երկրորդ պլան մղի։ Երբ հրադադար հաստատվեց, առաջին մտահոգությունը հետևյալն էր, թե ի՞նչ գին է ունենալու այն։ Հարցն այն է, որ սպառնալիքները, ռազմաքաղաքական իրադրությունը, որը ստեղծվել էր ՀՀ–ի և Արցախի շուրջ, որևէ կերպ չեն նվազել»,–ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով` այս ամենն ասում է` հաշվի առնելով Ադրբեջանից հնչող պաշտոնական հայտարարությունները, թե Հայաստանը չունի մանևրելու այլ հնարավորություն։
Աբրահամյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ Ռուսաստանից առաջարկ է ստացել, որպեսզի սահմանազատման աշխատանքներ սկսվեն։ Դրանով, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Փաշինյանը փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ գործընթացը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր շահերի և ՀՀ շահերի տիրույթում։ Սակայն Աբրահամյանը մեծ կասկածներ ունի այս ամենի առնչությամբ, քանի որ լարվածության օջախը չի մարվել։
Նա ընդգծեց` հիմա օրակարգում պետք է լինեն մի շարք հարցեր, մասնավորապես` ինչ քայլեր է անում իշխանությունը ՀՀ–ին նման ճգնաժամերից հեռու պահելու, էֆեկտիվ մարտեր վարելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Ադրբեջանի սադրանքներն ուղղված են պայմանավորվածությունների տապալմանը. Փաշինյան
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала