00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղղահայաց անկման կործանիչ. F-35-ի նոր աղետը Միջերկրական ծովում

© Andrew Arch F-16
 F-16 - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
F-16. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
ԱՄՆ արտադրության F-35 Lightning կործանիչներն աշխարհում հայտնի են դարձել իրենց տիեզերական գների և վթարների հանգեցնող ցածր տեխնիկական պատրաստվածության բացառիկ համադրության շնորհիվ։ Նույնիսկ ոչ մարտական շահագործման պայմաններում այս «կայծակները» կարող են փլուզվել գերձայնային արագության տակ, խոցվել իրենց թնդանոթից, շարքից դուրս գալ կայծակի հարվածից, վթարի ենթարկվել վայրէջքի և ընկնել ծովը վերելքի ժամանակ։
Նոյեմբերի 17-ին Բրիտանիայի ՌԾՈւ տախտակամածային F-35B կործանիչը HMS Queen Elizabeth ավիակրից թռիչք կատարելու ժամանակ Գրինվիչի ժամանակով ժամը 10-ին ընկավ Միջերկրական ծովը, օդաչուն կատապուլտվեց և վերադարձավ օդանավ։
F-35B մոդիֆիկացիան ամենաթանկն է` կարճ թռիչք և ուղղահայաց վայրէջք տեխնիկական հնարավորությունների պատճառով։ Մեկ ինքնաթիռի կորուստը Լոնդոնի վրա 256 մլն դոլար արժեցավ։ Նման գնով ձեռք բերված բավական նոր կործանիչը կտրականապես չպետք է ընկնի։ Queen Elizabeth ավիակրի հետ տեղի ունեցածը F-35–ի «թերությունների», պարադոքսների ու տարբեր երկրներում դրա վթարների մեծ ցանկի շարունակությունն է։
Սու–57 - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Ռուսական Սու-75 կործանիչն «արվեստի գործ» է, կամ լուրջ հարված ամերիկյան F-35-ին
Բրիտանական նավերն օտարերկրյա հետախուզությունից «պաշտպանում են» կործանիչի անկման վայրն ու F-35B տեխոնոլգիական գաղտնիքները։ Թեև նման «ավարը» հազիվ թե հետաքրքրի հավանական հակառակորդին։ F-35B ինքնաթիռը շատ կիսատ է մշակված, արտասահմանյան պահանջարկ չի վայելում շատ թանկ լինելու, նեղ մասնագիտացում պահանջելու և ցածր հուսալիության պատճառով։
Բյուջետային սահմանափակումները հաշվի առնելով` արքայական ՌՕՈւ–ն առաջարկել է կրճատել F-35B–երի պատվերները մինչև 48 միավոր և դրանց փոխարեն հեռանկարում ձեռք բերել F-35A–եր, որոնք ավելի մատչելի են (մեկ միավորի դիմաց մոտ 100 մլն դոլար) և պակաս ծախսատար շահագործման ժամանակ։ Այսօր բրիտանացիները պատվիրված 48 հատ F-35B-ից ստացել են 24–ը, սակայն իսկզբանե նախատեսում էին ձեռք բերել 138–ը։
Ուկրաինան 80 տոննա զինամթերք է ստացել ԱՄՆ-ից
Միևնույն ժամանակ HMS Queen Elizabeth օդանավում շարունակում են մնալ բրիտանական 7 հատ F-35B կործանիչներ և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի 10 նման մեքենա, թռիչքները շարունակվում են։ Ավիակիրը Միջերկրական ծով է մտել Խաղաղօվկիանոսյան շրջանից գալու ճանապարհին, որտեղ ցուցադրում էր բրիտանական դրոշն ու «հակազդում Չինաստանին»։
Ճիշտ է, բրիտանական ավիակրի հարվածային խմբի նավերը այդպես էլ չեն մոտեցել վիճահարույց կղզիներին։ Մեկ շաբաթ առաջ HMS Queen Elizabeth գտնվում էր Արաբական ծովում և աջակցություն էր ցուցաբերում Օմանի տարածքում անցկացվող զորավարժություններին։ 65000 տոննա ջրատարողություն ունեցող արքայական նավատորմի նավն իր առաջին հեռավոր արշավը կավարտի դեկտեմբերին։

Ընկնող «կայծակներ»

Միացյալ Նահանգները դաշնակիցներին համոզում են, որ F-35 Lightning II–երը օժտված են արտասովոր որակներով միայն որովհետև ամերիկյան արտադրության են։ Սակայն խաղաղ ժամանակներում դրանց վթարների և աղետների վիճակագրությունը վկայում է F-35–ի ցածր որակի մասին. 4 կործանիչ կորսվել են ընկնելու հետևանքով, 5-րդը դուրս գրվել «չնախատեսված իրավիճակներից» հետո (գերազանցապես այրվել են)։
Ամերիկացիները չեն բացահայտում վթարների պատճառները, սակայն փաստերն անհնար է թաքցնել։
Այսպես, օրինակ, 2018 թվականի մայիսի 20-ին Ֆլորիդայի Էգլին ավիաբազայում F-35A կործանիչը վթարի ենթարկվեց վայրէջքի ժամանակ։ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Հարավային Կառոլինայի Բոֆորտ ավիաբազայի մերձակայքում ընկավ ԱՄՆ ծովային հետևակի կորուսի F-35B կործանիչը։ Գաղտնիության քողով է շղարշված Ճապոնիայի ՌՕՈւ F-35А–ի վթարը, որը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 9-ին. ինքնաթիռն ընկել էր Խաղաղ օվկիանոսը` Միսավա ավիաբազայից 135 կմ հեռավորության վրա։

Պատահական չէ, որ ԱՄՆ ՌՕՈւ–ն մինչև օրս պաշտոնապես չի հաստատել կործանիչի սերիական արտադրությունը (այսինքն` չեն հաստատել օդանավի տեխնիկական պատրաստվածության և մարտունակության հայտարարված չափանիշները), թեև F-35–երը շահագործում են 2014 թվականից։

Կործանիչն այնքան էլ արագ չի թռչում, գերձայնային արագությունից քանդվում և դժվար է պոկվում օդանավի տախտակամածից։ F-35–ը դեռ հեռու է միջին կամ բարձր ինտենսիվության մարտերին պատրաստ լինելուց, շահագործման միայն նախնական հնարավորություններ ունի։ Հայտնաբերվել են ավելի քան 300 կառուցվածքային թերություններ, այդ թվում` կրիտիկական (որոնք թույլ չեն տալիս կատարել օդաչուի կյանքին սպառնացող մարտական խնդիրները)։
Մարտական առաջին թռիչքը F-35–ը կատարել է 2018 թվականին, թեև հազիվ թե թանկարժեք «անտեսանելի մեքենան» ստեղծել են աֆղանցի ջիհադիստներին (որոնք նույնիսկ շարժական ԶՀՀ չունեն) հարված հասցնելու համար։ Ինչ վերաբերում է մարտական կիրառման արդյունավետությանը, Աֆղանստանի գծով ՄԱԿ–ի առաքելության ղեկավար Դեբորա Լայոնսն այսօր հայտարարեց, որ «Իսլամական պետություն» (արգելված է ՌԴ–ում) խմբավորումն ընդլայնել է ներկայությունն Աֆղանստանում։
«Օրենքը կարելի է շրջանցել»․ ԱՄՆ ՌԾՈւ-ն Սև ծովում ամրապնդվելու տարբերակ է գտել
Օրինաչափ է, որ ամերիկացիներին շուկայում սկսել են ճնշել ավիատեխնիկայի եվրոպական արտադրողները։ Ֆրանսիական երկշարժիչ Rafale կործանիչն առաջատարն է Շվեյցարիայի ՌՕՈւ–ի նոր մարտական օդանավերի մատակարարման 7 մլրդ դոլարանոց Air 2030 մրցույթում։ Rafale դիմակայում է ամերիկյան F-35 Lightning II–ին, F-18E Super Hornet–ին և բրիտանա–գերմանա–իտալականEurofighter կործանիչին։ Գուցե դրա համար են Ֆրանսիային զրկել Ավստրալիայի համար ատոմային սուզանավերի կառուցման շահավետ պատվերից։

Եվրոպային պարտադրում են

1.4 տրիլիոն դոլար արժեցող Lockheed Martin օբյեկտիվորեն հնացող նախագիծն ամերիկացի մասնագետներն «ազգային աղետ» են անվանում։ ԱՄՆ ՌՕՈւ–ն մի քանի տարի շուտ հրաժարվում է F-35-ի զանգվածային ձեռքբերումից։ Իսկ Հին աշխարհում պատերազմ մղելուն կործանիչը լիովին պատրաստ է, և եվրոպացի դաշնակիցներին փաստորեն հարկադրում են ձեռք բերել կիսատինտեգրված սպառազինությամբ նախաձայնային «անտեսանելի օդանավերը»։
ՆԱՏՕ–ի ՌՕՈւ գլխավոր հրամանատար գեներալ Թոդ Ուոլթերսն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշնակիցների հաշվին մինչև 2030 թվականը Եվրոպայում 450 F-35 կկուտակվի։ Եվրոպայում ԱՄՆ ՌՕՈւ գեներալ Ջեֆրի Հարրիհյանը հավելել էր. «Մենք լավ ծրագրեր ունենք, քանի որ սկսում ենք մտածել, թե ինչպես կարող ենք այդ հնարավորությունն օգտագործել, հատկապես մեր մի շարք գործընկերների հետ, որոնք արդեն իսկ F-35–եր ունեն ռազմական գործողությունների թատերաբեմում»։
Президент РФ В. Путин принял участие в пленарном заседании форума Российская энергетическая неделя - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Պուտինը խոսել է ՆԱՏՕ-ի, Արևմուտքի և Արցախի հետ կապված «կարմիր գծերի» մասին
Պենտագոնի կողմից չհաստատված «կայծակներ» արդեն ստացել են Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Դանիայի ռազմաօդային ուժերը։ Հերթում է Լեհաստանը։ Եվրոպացիների համար նոր սարսափներ են հորինվում ռուսական անխուսափելի ագրեսիայի մասին։ Ու բնականաբար, դաշնակիցների կողմից ամերիկյան F-35 կործանիչներ գնելուց հրաժարվելը հավասարազոր է «ազատ աշխարհին» դավաճանելուն։
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին հետևեք հետևյալ հղումով` https://t.me/AKhrolenko
Լրահոս
0