ԱՄՆ նախագահի հազը սրվել է, դժվարությամբ է քայլում. բժիշկը` Բայդենի հիվանդությունների մասին

© AP Photo / Evan VucciПрезидент США Джо Байден на авиабазе ВВС Доббинс (29 апреля 2021). штат Джорджия
Президент США Джо Байден на авиабазе ВВС Доббинс (29 апреля 2021). штат Джорджия - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
Բաժանորդագրվեք
Ջո Բայդենին հետազոտել են, ստուգել ատամներն ու տեսողությունը, քաղցկեղի առկայությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անձնական բժիշկ, պրոֆեսոր Քևին Օ'Քոնորը, որը 2009 թվականից հետևում է Բայդենի առողջությանը, ասել է, որ Բայդենի հազը սրվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բժիշկը Սպիտակ տանն է ներկայացրել ԱՄՆ նախագահի համակողմանի հետազոտության արդյունքները, որոնց համաձայն` Բայդենին այժմ բուժում են շողացող առիթմիայից (հիվանդություն, որը դրսևորվում է սրտի անկանոն ռիթմով՝ առիթմիայով), հիպերլիպիդեմիայից (արյան մեջ ճարպի բարձր պարունակություն), գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսից, սեզոնային ալերգիայից»։
Ավելի վաղ բժիշկն իր եզրակացության մեջ գրել էր, որ Բայդենը 78-ամյա ակտիվ տղամարդ է։
«Նախագահը բավականաչափ առողջ է, որպեսզի կատարի իր պարտականությունները։ Նա այժմ էլ ամբողջությամբ կատարում է իր բոլոր պարտականությունները՝ առանց որեւէ բացառության», - նշել է նա:
Ջո Բայդենն ու  Քամալե Հարրիսը - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Բայդենը ժամանակավորապես լիազորությունները հանձնում է փոխնախագահին. Սպիտակ տուն
Ըստ բժշկի` Բայդենը շատ վաղուց է հազում, բայց հիմա հազն ավելի հաճախակի է դարձել, ինչն ավելի մանրամասն հետազոտություն է պահանջում։
Օ’Քոնորը նաև ասել է, որ Բայդենը նախորդ տարվա համեմատ ավելի դժվարությամբ է քայլում. ախտորոշվել է ոտքի ծայրամասային նևրոպատիա։
Բժշկի խոսքով` սովորաբար հիվանդությունը առաջանում է շաքարախտի, ալկոհոլի օգտագործման կամ վիտամին B12-ի պակասի դեպքում: ԱՄՆ նախագահի դեպքում այդ ռիսկի գործոնները չկան. նրա անալիզները մաքուր են։
ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը
Բայդենին հետազոտել են նաև հաստաղիքի և մաշկի քաղցկեղի առկայությունը ստուգելու համար, ստուգել են ատամներն ու տեսողությունը, ամեն ինչ կարգին է։
ԱՄՆ նախագահն այսօր դառնում է 79 տարեկան։ Նա պատմության մեջ ամենատարեց գործող նախագահն է։
Избранный президент США Джо Байден и его жена Джилл Байден покидают театр The Queen (24 ноября 2020). Уилмингтон, Делавэр - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ
Պուտինն ու Բայդենը հնարավոր է` հանդիպեն 2022–ի սկզբին. ինչո՞ւ չկան հայտարարություններ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала