Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե Թուրքիան չպատժի Վրաստանին, ուրեմն Թբիլիսին «3+3»–ին մերժելը համաձայնեցրել է նրա հետ

Բալասանյան. Վրաստանի մերժումը ՌԴ–իի և Իրանի ակտիվությանը խանգարելուն ուղղված քայլ էր
Բաժանորդագրվեք
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը համոզված է, որ Վրաստանի մերժումը ՌԴ–ի և Իրանի ակտիվությանը խանգարելուն ուղղված քայլ էր։
«3+3» նախաձեռնության վերաբերյալ Վրաստանի բացասական որոշման վրա ազդեցություն ունեցավ այն հանգամանքը, որ չնայած նման առաջարկով հանդես էր եկել թուրք–ադրբեջանական տանդեմը, այդուհանդերձ նախաձեռնության նկատմամբ մեծ հետաքրքրություն էին ցուցաբերել տարածաշրջանային երկու հզոր տերությունները` Ռուսաստանն ու Իրանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«Վրաստանն իր որոշումն անկասկած քննարկել է և՛ արևմտյան գործընկերների, և՛ թուրք–ադրբեջանական տանդեմի հետ։ Սա փաստորեն առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությանը խանգարելուն ուղղված քայլ էր։ Այստեղ որոշակի դերակատարում ունեն նաև ԱՄՆ–ն ու Եվրամիությունը, նաև նրանց խնդրանք–հորդորով, նույնիսկ պահանջի տեսքով Վրաստանը դեմ արտահայտվեց «3+3» նախաձեռնությանը, թեև ձևաչափը տնտեսական առումով միանշանակ բխում էր Վրաստանի շահերից»,– ասաց միջազգայնագետը։

Ինչու են թյուրքական երկրների առաջնորդներն իրենց թույլ տալիս քննարկել Սյունիքի ճակատագիրը
Բալասանյանը հորդորեց ուշադրությամբ հետևել հետագա զարգացումներին։ Ըստ նրա` եթե Վրաստանի և Թուրքիայի ապրանքաշրջանառության ծավալները կրճատվեն, Վրաստանը մոտ ապագայում ունենա էներգետիկ և այլ բնույթի խնդիրներ և զգա իր մերժման հետևանքները, ապա նշանակում է, որ Թուրքիան այդկերպ հակադարձում է Վրաստանին, իսկ եթե նման բան չլինի, և Վրաստանում կյանքը շարունակվի բնականոն հունով, ապա նշանակում է, որ Վրաստանն իր քայլը նախապես համաձայնեցրել է թուրք–ադրբեջանական տանդեմի հետ։
Անդրադառնալով վրացական պլատֆորմին` որպես այլընտրանքային նախաձեռնության` Բալասանյանն ընդգծեց, որ այդ ձևաչափն ըստ էության որևէ հեռանկար չի ունենալու, այն ուղղակի միջոց էր շեղելու և դուրս թողնելու Ռուսաստանին ու Իրանին տարածաշրջանային գործընթացներից։
Բալասանյանը հիշեցրեց, որ նման առաջարկ ժամանակին «Կովկասյան տուն» անվամբ արել էր նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, բայց շուտով հասկացել էր, որ առանց Ռուսաստանի այն լիարժեք չի գործի, հետևաբար երեք անդրկովկասյան երկրներին միացել էր նաև Ռուսաստանը։ Ըստ նրա` վրացական պլատֆորմը դասական արևմտյան նախագիծ է, որն ուղղված է ՌԴ–ի ու Իրանի դեմ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի վրա ՌԴ–ի ու Իրանի ազդեցությունը բավական մեծ է` ապա դժվար թե Հայաստանն ամբողջ ծավալով մասնակցի այդ պլատֆորմի աշխատանքներին։
Հիշեցնենք` Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի նախագծին` համարելով, որ այն աշխարհաքաղաքական նշանակություն ունի։
«3+3» ձևաչափը Հարավային Կովկասի երկրների և դրանց հարևանների` Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցություն է ենթադրում։ Այն ստեղծելու առաջարկ են արել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։
ՌԴ և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի գործարկումը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала