Գարեգին Բ–ն շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին

© Sputnik / Сергей ПятаковВстреча Верховного Патриарха и Католикоса всех армян Гарегина II с Патриархом Московским и всея Руси Кириллом в Даниловом монастыре (2 апреля 2019). Москвa
Встреча Верховного Патриарха и Католикоса всех армян Гарегина II с Патриархом Московским и всея Руси Кириллом в Даниловом монастыре (2 апреля 2019). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
Բաժանորդագրվեք
Կաթողիկոսը Կիրիլ պատրիարքին մաղթել է արևշատ կյանքի երկար տարիներ։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքին ծննդյան75-ամյակի առիթով: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Այս նշանակալից օրը գոհունակությամբ ցանկանում ենք հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը մեր եկեղեցիների միջև սերտ կապերի և գործակցության զարգացման հարցում, ինչն իր հերթին կարևոր ուղերձ է հավատակից մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների համար ողջ աշխարհում: Բարձրորեն գնահատում ենք Ձեր ջերմ վերաբերմունքը հայոց եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ, որի դրսևորումն են նաև Ձեր հոգատարությունն ու անխոնջ ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, հայոց հոգևոր ժառանգության պահպանման և Դադիվանքի անխաթար գործունեության ապահովման համար»,– նշված է կաթողիկոսի ուղերձում։
Նա Կիրիլ պատրիարքին մաղթել է արևշատ կյանքի երկար տարիներ և Աստծո զորակցությունը հովվապետական ծառայության մեջ՝ հանուն Ռուսաստանի և ռուս եկեղեցու պայծառության:
Президент Армен Саркисян на встрече с представителями армянской диаспоры и духовенства (7 октября 2021). Рим - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Համայն Ռուսիո պատրիարքի ծննդյան տարեդարձը
Նշենք, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքն այսօր դառնում է 75 տարեկան։
Պատրիարք Կիրիլն ասել է` ինչն է խանգարում ԼՂՀ հակամարտության կարգավորմանը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала