«Միջանցքի» թեման բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել. Արարատ Միրզոյան

© Photo : МИД РФ / Անցնել ֆոտոբանկԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվեք
ՀՀ արտգործնախարար հարցազրույց է տվել ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթին և անդրադարձել Հայաստան–Թուրքիա հարաբերություններին։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Թուրքիան նոր պայմաններ է առաջադրում, որոնց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է, ինչը չի կարող քննարկման առարկա դառնալ։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտգործնախարար Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին։
Միրզոյանը պատասխանել է հարցին` Հայաստանը պատրա՞ստ է կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները և ընդունել Ադրբեջանն ու Թուրքիան կապող միջանցքի առկայությունը։
Միրզոյանի խոսքով` Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների`չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։

«Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»,–ասել է Միրզոյանը։

Նշենք, որ արտգործնախարարը հարցազրույցը տվել է նոյեմբերի 11-ին փարիզյան այցի շրջանակում։ ԱԳՆ–ն հարցազրույցի տեքստը հրապարակել է այսօր։
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (26 հոկտեմբերի, 2020թ․)․ Աթենք - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Ուժով ուզում են «միջանցք բացել». Միրզոյանն Ադրբեջանի վարքագծի մասին խոսել է Դենդիասի հետ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала