Պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատներ է տրամադրել. Գյումրիում ձերբակալել են ԲԿ–ի տնօրենին

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել ֆոտոբանկՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2021
Բաժանորդագրվեք
6-7 անձի տվյալները մուտքագրել է «ԱՐՄԵԴ» համակարգ, նրանց տրվել են սերտիֆիկատներ, բայց այդ անձինք չեն պատվաստվել։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ըստ հաղորդագրության` Ասատրյանը հանձնարարել է նույն բուժհաստատության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատոր Հ․ Կ․-ին կազմել և տրամադրել իր աշխատասենյակ եկած, գործով դեռևս չպարզված 6-7 անձի վերաբերյալ COVID-19 հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ։
Հ․Կ․-ն կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթերը մուտքագրել է «ԱՐՄԵԴ» համակարգ, նրանց անվամբ տրվել են կեղծ սերտիֆիկատներ:
Բացի այդ, Ասատրյանը բուժկենտրոնում հաշվառված և հոգեմետ դեղորայքներ ստացող անձանցից մեկի մահվանից հետո՝ 2019թ. հոկտեմբերի 31-ին, վերջինիս ազգականի վերադարձրած 40 սրվակ և 15 դեղապատիճ «Տրամադոլ» տեսակի դեղորայքից պահել է 30 սրվակ՝ ընդհանուր 60 գրամ քաշով հոգեմետ նյութ։
Covid-19 - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ փաստաթուղթ է ձեռք բերել 700 քաղաքացի․ԱԱԾ բացահայտումը
Ասատրյանի աշխատասենյակում կատարված խուզարկությամբ այն հայտնաբերվել է ու առգրավվել։
Նոյեմբերի 19–ին Ասատրյանը ձերբակալվել է, ապա միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։
Դեկտեմբերի 1-ից ՀՀ չպատվաստված քաղաքացիները պետք է շաբաթը մեկ ՊՇՌ-թեստ հանձնեն. որոշում
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Նշված քրեական գործով տարբեր անձանց վերաբերյալ COVID-19 հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ կազմելու և տրամադրելու, այդ գործողություններին օժանդակելու համար որպես մեղադրյալ են ներգրավվել նշված բուժկենտրոնի ընդհանուր ևս 9 աշխատակից, որոնցից 2-ը կալանավորված են։
Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
«Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք». Փաշինյանը պահանջեց պատվաստման հարցում անցնել կոշտ միջոցների
Ինչո՞ւ է ՀՀ–ում դանդաղում պատվաստման գործընթացը. պատասխանում է ալերգոլոգ–իմունոլոգը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала