Արտյոմ Դալաքյանը նոկաուտով պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

© Union Boxing PromotionԲռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը
Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Բաժանորդագրվեք
Սա Արտյոմի՝ գերթեթև քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու հինգերորդ հաջող փորձն էր։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի Դնեպր քաղաքում բնակվող բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է գերթեթև քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը, տեղեկանում ենք analitikaua.net–ից։ Նա նոկաուտով է հաղթել պանամացի Լուիս Կոնսեպսյոնին։
Կիևում անցկացված մենամարտի ժամանակ Դալաքյանը նկատելի առավելություն է ունեցել։ Արդեն 5-րդ ռաունդում նա երկու անգամ նոկդաունի է ենթարկել իր մրցակցին, իսկ 9-ում հերթական նոկդաունից հետո մրցավարը տեխնիկական նոկաուտով հաղթանակ է հայտարարել Դալաքյանի օգտին:
Մարզիկը հինգերորդ անգամ է պաշտպանել գերթեթև քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Արտյոմ Դալաքյանին պարգևատրել է «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала