«Ցեխ է, դժվար է աշխատել». ինչ ընթացքում է Ճակատեն–Կապան այլընտրանքային ուղու կառուցումը

Բաժանորդագրվեք
Խնդիր է դրված մինչև տարեվերջ բարեկարգել Ճակատենից Գեղանուշ բնակավայրով դեպի Կապան գնացող ճանապարհը։
Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է. այժմ Սյունիքի մյուս բնակավայրերն իրար կապող այլընտրանքային գրունտային ճանապարհներն են կարգի բերվում։
Կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչ ընթացքի մեջ է Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը։
Սյունիքի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է. Սանոսյանն ամփոփում է 100 օրը
«Խոնավ և ցեխ է, դժվար է աշխատել։ Գետի անցումն ապահովել ենք` խողովակ ենք տեղադրել։ Ճանապարհի որոշ հատվածներ հարթացրել ենք, հին հողաշերտը հանվել է, և հիմա մնում է ավազակոպիճ լինի, որ անցանելի լինի»,–ասում է Կապանի գլխավոր ճարտարապետ Սերգեյ Առստամյանը։
Այժմ Ճակատեն–Կապան` նախկինում անանցանելի անտառամիջյան արահետը լայնացնում են, դարձնում երթևեկելի, որպեսզի Գեղանուշ բնակավայրով ճակատենցիները Կապան հասնեն։
Ի դեպ, խնդիր է դրված մինչև տարեվերջ այս ուղին բարեկարգել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала