Ղեկավարներին միշտ ու ամենուրեք հայհոյում են, պատիժներն են տարբեր

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста оппозиции перед Домом правительства с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (10 декабря 2020). Еревaн
Акция протеста оппозиции перед Домом правительства с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (10 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Բաժանորդագրվեք
Հայհոյանքներով այսօր հայերին չես զարմացնի, մինչդեռ Ազգային ժողովի կողմից վիրավորանքների քրեականացման մասին օրինագծի ընդունումը միանշանակ չի ընկալվում։ Շատերը տեսնում են դրանում քննադատական արտահայտություններից իրեն զերծ պահելու իշխանության փորձը։
Արդեն քչերն են հիշում այն ժամանակները, երբ երկրի ղեկավարի հասցեին հայհոյանքը անպատիժ չէր մնում, ինչը, ըստ էության, զսպում էր հույզերը։
Էլ ինչ խոսք բարձրագույն ղեկավարների մասին՝ լինի Զարոբյանը, Քոչինյանը, թե Դեմիրճյանը, եթե պատասխան էին տալիս անգամ նախարարի, շրջկոմի քարտուղարի, հանրապետության պատգամավորի նկատմամբ ոչ գրական արտահայտությունների դեպքում։ Ոտնձգությունից պաշտպանվում էր ոչ թե անձը, այլ իշխանության ինստիտուտը, ահա թե ինչն է կարևոր իմանալ։
«Շիրակը» պարտվեց, գառը ողջ մնաց, իսկ մրցավարը խաղադաշտում բացեց դարպասն «Արարատի» համար
80-ականների կյանքից մի դրվագ։ Հայտնի վիրաբույժ Ալեքսանդր Լվովիչ Միքայելյանը, այսպես ասենք, չէր սիրում իր գործընկեր և միաժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր Զավեն Դոլաբչյանին։ Դրա համար ծանրակշիռ հիմքեր ուներ։ Մի օր, իրեն չզսպելով, Միքայելյանն ուղարկեց նրան հայտնի հասցեով, ու ամեն ինչ լավ կլիներ, եթե հընթացս չճշտվեր պատգամավորի կարգավիճակը։ Այսինքն, ոչ թե պարզապես սրտաբան պրոֆեսոր էր «ուղարկվել գրողի ծոցը», այլ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Դոլաբչյանը դիմեց ուր որ հարկն էր, ու գերատեսչությունը չէր կարող չարձագանքել։ Միքայելյանին հրավիրեցին զրույցի, մատնանշեցին ավելորդ տաքարյունությունը և այդքանով վերջացրեցին։ Բայց Միքայելյանը եզակի վիրաբույժ էր, ինստիտուտի տնօրեն և ընդհանրապես՝ հայտնի մարդ։ Այլ դեպքում առնվազն վարչական տույժից հնարավոր չէր լինի խուսափել։ Էական պարզաբանում. այն ժամանակ կոմունիկացիոն տեխնոլոգիաների, ֆեյսբուքերի ու անկախ լրատվամիջոցների մասին ոչինչ չգիտեին։
Ալբերտ Ազարյան - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Ազարյանական խաչի պատմությունը, կամ անհրաժեշտ էր դիմանալ ընդամենը 3 վայրկյան, այնինչ...
Այսօր Փաշինյանին հայհոյում են, և ամեն անգամ հարց է առաջանում ասածների թույլատրելիության մասին։ Ի՞նչ կարելի է ու ինչ չի կարելի, ինչի համար է հանդիմանությունն ու ինչի համար է տուգանքը:
Ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում։ Վերջերս The Washington Post-ը հրապարակել էր «Բայդենի քննադատները ավելի ու ավելի գռեհիկ են արտահայտվում» խորագրով հոդվածը։ Նախագահները միշտ ծաղրի ու վիրավորանքի առարկա են եղել, նշված է դրանում, իսկ հետո միտքը շարունակվում է. «Հակաբայդենական պաստառների ու վանկարկումների ներկայիս ծավալը, սակայն, այլ մակարդակի է հասել՝ շատ ավելի գռեհիկ ու լայնորեն տարածված»։
Դա՝ մի կողմից։
Արցախցու արմատներ գտնելու տարիների փորձն ու այսօրվա անտարբերությունը. ում է պետք բաժանումը
«Մոռանա՞լ բոլոր վիրավորանքները, որոնց ենթարկվել են նախագահները մինչև թվային դարաշրջանի սկիզբը»- մյուս կողմից նշում է ԱՄՆ մայրաքաղաքի խոշորագույն թերթը։
Ջոն Ադամս («կավատ»), Էնդրյու Ջեքսոն («ավելի մեծ բռնակալ, քան Կրոմվելը, Կեսարը կամ Բոնապարտը»), Աբրահամ Լինքոլն («իսկական գորիլա») կամ Թեոդոր Ռուզվելտ («այդ անիծված կովբոյը»)…
Լրագրողները նշում են, որ Դոնալդ Թրամփի հակառակորդները նախկին նախագահին այնքան հաճախ էին «հեռու» ուղարկում, որ եթե դադարեին դա անելուց՝ ասելու բան չէին ունենա։
Բախում ոստիկանների և ընդդիմադիրների միջև - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Բայց չէ՞ որ Հայաստանում էլ է վաղը գալու. բաց թողածը դժվար է հետ բերել, բայց հնարավոր է
Երբ 2018 թվականին հեղինակավոր կինոմրցանակի հանձնման արարողության ժամանակ Ռոբերտ Դե Նիրոն սկսեց իր ելույթը, նա անմիջապես հայտարարեց. «Ասելու բան ունեմ․ գրողը տանի Թրամփին»։ Հավաքվածները հոտնկայս ծափահարեցին։
Ընդհանրապես, Թրամփին ԱՄՆ այլ նախագահների համեմատ ավելի շատ է «բաժին հասել»։ Նրան ծաղրում էին ամեն ինչի, այդ թվում՝ մարմնի համեմատ անհամաչափ փոքր ձեռքերի համար։
Չեն դադարում հարձակումները նաև Բայդենի վրա։ Fox News հեռուստաալիքը նախագահի կիքսերի մի ամբողջ հավաքածու է սարքել։ Մե՛կ նախագահը կնոջը «պարոն» է անվանում, մե՛կ Օհայոյի նահանգը շփոթում է Փենսիլվանիայի հետ, մե՛կ էլ Իսրայելի առաջնորդ Նաֆթալի Բենեթի հետ մամուլի ասուլիսի ժամանակ քնում է:
Երևանի «ճիշտ ջուրը» կամ գեներալի դստեր հայաստանյան հիշողությունները
Fox News-ում հայտնի նորությունների շոուի հեղինակ Շոն Հենետին Բայդենի հետ տեղի ունեցածը տագնապալի ախտանիշ է համարում. «Ես բժիշկ չեմ ու չեմ փորձում բժիշկ լինել, բայց բոլոր նրանք, ովքեր աչքեր ու ականջներ ունեն, տեսնում են, որ Ջո Բայդենը չի կարողանում իր հրապարակային միջոցառումներն անցկացնել: Ցավոք, ամեն ինչ միայն վատանում է»։
Առաջնորդներին հայհոյում են ոչ միայն օվկիանոսից այն կողմ, այլև մեր հարևանությամբ՝ Կասպից ծովի ափերին։ Ադրբեջանի քրեական օրենսգրքում մտցվել է հոդված, ըստ որի «Ադրբեջանի Հանրապետության նախագահի պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկելը կամ նվաստացնելը հրապարակային ելույթում, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությամբ կամ զանգվածային լրատվամիջոցներով (ներառյալ՝ հրապարակումները համացանցում) տուգանվում են երեք հարյուրից վեց հարյուր դոլարի չափով, իսկ խիստ հայհոյելու դեպքում 2 տարով ուղարկվում են ուղղիչ աշխատանքների կամ դատապարտվում են 2 տարվա ազատազրկման»:
Գինու շշեր - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Գինու օրը Հայաստանում, կամ ինչպես էր Կարեն Դեմիրճյանը պոկում սգո ժապավենները ծառերից
Թուրքիայում էլ ավելի խիստ է։ Նկարիչ Նուրի Քուրթջեբեն նկարում էր Էրդողանին այնպես, որ ավելի լավ է չնկարեր։ Դատավճիռը՝ 14 ամիս և 15 օր ազատազրկում։
Ազատ արտահայտել սեփական կարծիքը պետության ղեկավարի մասին ու նույնիսկ վիրավորել նրան առանց բանտից ու այլ պատիժներից վախենալու՝ համարվում է ժողովրդավարական հասարակության մեջ ապրելու արտոնություններից մեկը, թեև Մեծ Բրիտանիայում չաու-չաուի ձագին ոստիկանին կծելու համար շների ապաստան են ուղարկել:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում պատրստվում է հրատարակության նախագահության վերջին օրերին Թրամփի խելագարության մասին գիրքը։ Դա այն մասին է, թե ինչպես Սպիտակ տան նախկին ղեկավարը կարող էր միջուկային հարված հասցնել Չինաստանին, համենայնդեպս, դրանից լրջորեն վախենում էր Թրամփի գլխավոր ռազմական խորհրդական, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։ Ոչ ոք չի պատրաստվում դատի տալ Թրամփին հոգեկան անհավասարակշռության մեջ կասկածող հեղինակներին։
Ամեն մեկը Հայաստանը յուրովի է տեսնում, կամ ինչպես խիստ տատը սպառնաց Ջաննա Թութունջյանին
... «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հաշվետվության համաձայն՝ Հայաստանը ԶԼՄ-ների ազատության մակարդակով կորցրել է երկու կետ՝ զբաղեցնելով 63-րդ տեղը 180 երկրներից: «Նոր կառավարությունը չկարողացավ նվազեցնել ԶԼՄ-ների բևեռացումը», - նշված է զեկույցում:
Կազմակերպությանը մտահոգում է հատուկ ծառայությունների մասնակցությունը ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև օրենքների ընդունման փորձերն առանց քաղաքացիական և լրագրողական հանրության հետ քննարկելու:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала