00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և ԱՄՆ–ի հարաբերություններն ունեն հուսալի հեռանկար. Սարգսյանը` Բայդենին

© Photo : official site of the President of RAՋո Բայդենն ու Արմեն Սարգսյանը
Ջո Բայդենն ու Արմեն Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ջո Բայդենին ծննդյան 79-րդ տարեդարձի կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայությունը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ԱՄՆ վարչակազմի շարունակական ջանքերը, որը մարդու իրավունքներն ու համամարդկային արժեքները պաշտպանելու հանձնառության վերահաստատումն է:
Բայդենի ծննդյան օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
ԱՄՆ նախագահի հազը սրվել է, դժվարությամբ է քայլում. բժիշկը` Բայդենի հիվանդությունների մասին
«Մեծագույն հաճույքով եմ հիշում օրերս Գլազգոյում կայացած մեր ջերմ և բարեկամական հանդիպումն ու զրույցը: Ինձ համար թանկ հիշողություն է նաև դեռևս 2019 թվականին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր անկեղծ և անմիջական հանդիպումը, որից ստացած պարզ մարդկային տպավորություններն այսօր էլ ուղեկցում են ինձ»,–ասել է Սարգսյանը և հույս հայտնել, որ առաջիկայում նոր հնարավորություն կլինի հանդիպելու և զրուցելու միջազգային ու երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:
Միաժամանակ, Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ–ի երկարամյա հարաբերություններն ունեն ամուր հիմք և հուսալի հեռանկար՝ հաշվի առնելով փոխադարձ վստահությունն ու հարգանքը և բարեկամական կապերը երկու ժողովուրդների միջև:
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (1 նոյեմբերի, 2021): Գլազգո - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
ՀՀ նախագահը Գլազգոյում զրույցներ է ունեցել Բայդենի, Մակրոնի, Մերկելի և այլ ղեկավարների հետ
ՀՀ նախագահը վստահ է, որ միասին հնարավոր կլինի առավել զարգացնել լավագույն ավանդույթների ու փորձի վրա հիմնված հայ-ամերիկյան փոխգործակցությունը՝ ի շահ 2 երկրների և ժողովուրդների:
Հավելենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դարձավ 79 տարեկան։
Լրահոս
0