00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին հայկական մայրաքաղաք Անին. ի՞նչ գաղտնիքներ կան ստորգետնյա քաղաքում

© Sputnik / provided by Nairi HokhikyanԱնիի քարանձավները
Անիի քարանձավները - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Բաժանորդագրվել
Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն է եղել 885-1045 թվականներին։ Այն մասին, որ քաղաքի տակ բազմաթիվ թունելներ ու անձավներ կան, դեռ հին ձեռագրերում է գրված։ Ի՞նչ գաղտնիքներ են պահպանվել ստորգետնյա քաղաքում։
Անիի մասին առաջին անգամ հիշատակում են պատմիչներ Եղիշեն և Ղազար Փարպեցին՝ 5-րդ դարում։ Նրանք այն նկարագրում էին որպես Կամսարական տոհմի անառիկ ամրոց՝ բլրի վրա։ Քաղաքն իր անունը ստացել է Անի-Կամախ հեթանոսական ամրոցից և բնակավայրից, որը տեղակայված է Կարինի Դարանաղի շրջանում։ Մատենագիրներն այն անվանում են Դարանաղյաց Անի Մեծ Հայքի Երզնկա նահանգում։ Դարանաղյաց Անին գտնվում է Եփրատի ակունքում, Էրզրումից ոչ հեռու, ժամանակակից Թուրքիայի տարածքում։
Թե ինչպես Մարկոս Կրասոսի գլուխը ռեկվիզիտ դարձավ հայկական թատրոնում
Բագրատունիների մայրաքաղաք Անին գտնվում է Ախուրյան գետի կիրճի բարձունքում՝ Հայաստանի և Թուրքիայի ժամանակակից սահմանի մոտ։ Պատմաբանները կարծում են, որ այս վայրում առաջին բնակավայրը հայտնվել է դեռևս 5 հազար տարի առաջ, իսկ ծաղկման շրջանի հասել է 10-11-րդ դարերում, երբ հայոց թագավորության մայրաքաղաքն էր։ Անիի ավերակները՝ հարյուրավոր հնամենի եկեղեցիներով, զրադաշտական տաճարնեով և այլ շինություններով, այսօր առանց վերականգնման և հոգածության են մնացել և շարունակում են քանդվել։
Անի քաղաքի տակ և դրա մերձակա ձորակներում հայտնի է ընդհանուր առմամբ 823 ստորգետնյա կառույց և անձավ, այդ թվում՝ բնակատեղիներ, դամբարաններ և վանքեր, մատուռներ, ջրաղացներ, ախոռներ և ջրամբարներ։ Հնաբնակներն ասում էին, որ նույնիսկ Արաքս և Ախուրյան գետերի տակ ստորգետնյա թունելներ են եղել, որոնցով կարելի էր հանգիստ Արևելյան Հայաստանից Արևմտյան Հայաստան անցնել, բայց խորհրդային տարիներին դրանք պայթեցրել են։ Տեղեկություններ կան նաև հայկական այլ քաղաքների տակ գտնվող ստորգետնյա կառույցների մասին։ Ստացվում է, որ դրանցից շատերը, եթե ոչ բոլորը, սկզբում հողի տակ են կառուցվել և միայն հետո են ստացել այն վերգետնյա տեսքը, որը հայտնի է բոլորիս։
Мемориальный комплекс Сардарапат - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Երբ Արարատյան դաշտավայրը ծով էր, կամ ինչ կապ ունի Արգոնավորդների առաջնորդ Յասոնը
Առաջին անգամ «ստորգետնյա Անին», ինչպես այն անվանում են տեղի բնակիչները, հայտնաբերվել է 1880-ական թվականներին, ապագա փիլիսոփա և ճանապարհորդ Գեորգի Գուրջիևի կողմից, որն իր մանկության և պատանեկության մեծ մասն անցկացրել էր Կարսում:
Երեք տասնամյակ անց՝ 1915թ․-ին, իտալացի հնագետները պեղումներ կատարեցին և հաստատեցին, որ այստեղ ստորգետնյա վանք է եղել։
Անիի քարայրների առաջին հետազոտությունը 1915 թ․-ին կատարել է Դ. Կիպշիձեն, որ 1892թ․-ից սկսած Անիում պեղումներ իրականացնող հայտնի հնագետ Նիկողայոս Մառի արշավախմբի մասնակիցն էր։
1915թ․-ին նման հսկայական ստորգետնյա ցանցի հայտնաբերումը որպես յուրատեսակ հետաքրքրաշարժ մի բան էր ընկալվում, սակայն հազիվ թե այն ժամանակ որևէ մեկը կարող է եզրակացություններ անել։ Դա հնարավոր դարձավ միայն կես դար անց, քանի որ 1915 և 2015 թվականների միջև մի շարք հետաքրքիր բաներ եղան, որոնք ստիպեցին, որ ամբողջ աշխարհն իմանա և խոսի ստորգետնյա քաղաքների մասին։

Կապադովկիայի ստորգետնյա քաղաքները

1963թ․-ին Կապադովկիայի Դերինքույու ավանի (թուրքերեն Derinkuyu՝ «խորը ջրհոր») բնակիչներից մեկը որոշում է վերանորոգել իր նկուղը։ Քար առ քար քանդում է պատը, շուտով այն փլվում է և, ինչպես հեքիաթում, բացում է մուտք դեպի իսկական ստորգետնյա թագավորություն։ Դա ոչ ապաստարան էր, ոչ նկուղ, այլ միջանցք, որը տանում էր դեպի հսկայական ստորգետնյա քաղաք։ Այսօր Դերինքույուի ստորգետնյա քաղաքը ամենախոշորներից մեկն է համարվում աշխարհում։
Ինչպես է ի հայտ եկել և ինչ է նշանակում Հայկ ինքնանունը. Արտակ Մովսիսյան
Քաղաքը ծավալվում է 8 մակարդակի կամ հարկերի վրա, որոնցից ամենաներքևինը մոտ 60 մետր խորության վրա է։ Բոլոր «սենյակները» կապված են թունելներով և անցումներով, իսկ թարմ օդի մատակարարումն իրականացվում է խիստ գրագետո նախագծված և տասնյակ մետրերով տուֆի մեջ փորված 52 օդափոխության հորատանցքերի միջոցով։ Ամենախորը հարկում հասանելի են ստորգետնյա աղբյուրներն ու առուները։
Հին ժամանակներում քաղաքը կարող էր ապաստան տալ մինչև 20 հազար մարդու՝ պարենի պաշարների և ընտանի կենդանիների հետ միասին։ Ներկայումս ուսումնասիրված է քաղաքի ամբողջ տարածքի ընդամենը 10-15 տոկոսը։
Այստեղ առկա էին Կապադովկիայի նաև մյուս ստորգետնյա համալիրներում հայտնաբերված բոլոր անհրաժեշտ հարմարությունները՝ բնակելի տարածքներ, օդափոխության հորատանցքեր, անասնագոմեր և ախոռներ, խոհանոցներ և ճաշարաններ, հացի փռեր, ձիթհաններ և խաղող ճզմելու մամլիչներ, ամբարներ և գինու մառաններ, եկեղեցիներ և մատուռներ, ինչպես նաև արհեստանոցներ, որտեղ պատրաստում էին անհրաժեշտ ամեն ինչ։ Ասում են, որ ստորգետնյա քաղաքում նույնիսկ գերեզմանոց է եղել։
Прохожий на набережной в Новосибирске - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2021
Հյուսիսային բևեռը «գնում է» Թայմիր, կամ հայկական լեռնաշխարհի ստորգետնյա քաղաքները
Դերինքույում եղել է նաև դպրոց, եկեղեցի, սննդի հսկայական պաշարներով պահեստներ և զինասրահներ: Գիտնականներին խիստ զարմացրել է այն, որ քաղաքի բնակիչները գետնի տակ խոշոր ընտանի կենդանիների ամբողջ հոտեր են պահել։
Ձեռնարկված էին բոլոր նախազգուշական միջոցները. վտանգի դեպքում մուտքերը փակվում էին հսկայական գլաքարերով։ Թակարդների և պատնեշների բարդ համակարգը, որի նմանը կարելի է տեսնել Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմերում, հուսալի կերպով պահպանում էր քաղաքի մուտքը։
Վարկածներից մեկի համաձայն՝ Դերինքույուի բնակիչները դուրս էին գալիս միայն դաշտերը մշակելու համար, ըստ մյուս վարկածի՝ նրանք ապրում էին վերգետնյա գյուղակում և ներքևում թաքնվում էին միայն արշավանքների ժամանակ։
Նման քաղաքի կառուցման պատճառը մինչ օրս առեղծված է մնում և վեճի առարկա է գիտնականների շրջանում: Սկզբում կարծում էին, որ այս ամենը կառուցել են առաջին քրիստոնյաները։ Հետո պարզվեց, որ հույն պատմաբան Քսենոփոնը այսպիսի քաղաք նկարագրել է դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։
Հնագետներն Աֆրոդիտեի և Դիոնիսոսի 5000-ամյա արձանների գլուխներ են հայտնաբերել
Այն ժամանակ ենթադրեցին, որ շինվածքը թվագրվում է մ.թ.ա. 8-7-րդ դարերով, իսկ քաղաքը կառուցել են կրակապաշտները։ Այս տարբերակը հաստատում է ստորգետնյա քաղաքների հիշատակումը զրադաշտականների սուրբ գրքի «Վենդիդադ» մասում։ Պարսկական տիրապետության շրջանում (մ.թ.ա. VI—IV դդ.) քաղաքն առաջին անգամ ապաստան է դարձել փախստականների համար։ Եվ միայն հազար տարի անց՝ մեր թվարկության 5-րդ դարում քրիստոնյաները սկսել են ստորգետնյա քաղաքներն օգտագործել կրոնական հալածանքներից թաքնվելու համար։ Հետագայում պարզվեց, որ Կապադովկիայում նման քաղաքները շատ են։
Նեվշեհիր ամրոցի բլրի տակ 2013թ․-ին ստորգետնյա քաղաք հայտնաբերվեց, որտեղ քոչվորների ու նվաճողների հարձակումների ժամանակ նույնպես կարող էր թաքնվել մոտ 20 հազար մարդ։ Թուրք շինարարների կողմից արված պատահական գտածոն հանգեցրեց վերջին տարիների կարևորագույն հնագիտական հայտնագործություններից մեկին։
Развалины армянской церкви в Ани - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Հնագետներին ուղղված թուրքական պատվեր. Անկարան ուզում է ջնջել Անիի հայկական պատմությունը
Շինարարների հայտնաբերած սողանցքը հետազոտողներին հասցրեց դեռևս 5.000 տարի առաջ գոյություն ունեցած ստորգետնյա քաղաք։ Ուսումնասիրությունները շարունակվեցին մոտ մեկ տարի։ Քաղաքում բարձրությունների տարբերությունը գերազանցում է 100 մետրը, իսկ դրա մակերեսը հասնում է կես միլիոն քառակուսի մետրի: Դա մեկ երրորդով ավելի է, քան մոտակայքում գտնվող Դերինքույուն։ Պարզվեց, որ այն բնակեցվել է մի քանի հազարամյակ շարունակ՝ Վաղ բրոնզե դարից մինչև Օսմանյան տիրապետություն։ Սա աշխարհի խոշորագույն ստորգետնյա քաղաքն է, ընդ որում՝ մեծությամբ երկրորդ ստորգետնյա քաղաքը՝ Դերինքույուն, Նևշեհիրից 29 կմ է հեռու։ Մոտակա Կայմաքլի քաղաքի հետ միասին սրանք ստորգետնյա կառույցների երեք լավագույն նմուշներն են։
Կապադովկիայի ստորգետնյա քաղաքները դեռևս 19-րդ դարում առաջինը հայտնաբերել է ֆրանսիացի հոգևորական հայր Ժերֆանիոնը։ Մոտավորապես նույն ժամանակ էլ հայտնի է դարձել նաև ստորգետնյա Անիի մասին։Եվ ուրեմն, ինչո՞ւ էին հին ժամանակներում գետնի տակ քաղաքներ կառուցում ։

Իրանական Նոյը «Վենդիդադում»

Բազմաթիվ վարկածներ կան, թե ինչի համար է ստորգետնյա կյանքի կարիքը եղել, ինչի համար էին հին քաղաքակրթությունները ճանապարհներ փորում քարի մեջ և քաղաքներ կառուցում։ Սակայն ամենաիրատեսականն ու հիմնավորվածը հետևյալն է․ բևեռների տեղափոխությունն ու կլիմայի փոփոխություններն ավելի թեթև տանելու համար։
Հնագետները պնդում են, որ գտել են տրոյական ձիու մասերը
Դերինքույուի, Նևշեհիրի և մյուս քաղաքների մասին, որտեղ կարող էին տասնյակ հազարավոր մարդիկ բնակվել, այս վարկածներն ամենահիմնավորն են։ Նույնը վերաբերում է Անիին։ Իսկապես, եթե ձմեռը երկարում է և կես տարի տևում, ապա եթե ոչ ջեռուցում, ոչ բավարար չափով վառելիք չունես, ավելի հեշտ է այն վերապրել գետնի տակ, որտեղ տաքությունն ավելի լավ է պահպանվում։ Իսկ ստորգետնյա առվակների և ջրհորների առկայությունը ցույց է տալիս, որ ներքևում երկար ժամանակ են ապրել։ Այդ մասին խոսվում է նաև հնագույն գրավոր աղբյուրներում։
«Վենդիդադում», որը հին իրանցիների սուրբ գրքի՝ «Ավեստայի» չորս մասերից մեկն է, խոսվում է է Վարայի (ավեստ․՝ «ամրոց, «կալվածք») շինարարության մասին։ Ահուրամազդան հայտնում է Յիմե (Ջամշիդ) արքային, որ նրան կործանում է սպասվում, քանի որ սկզբում սոսկալի ձմեռ ու սով կլինի, որից կոչնչանան անասունների մեկ երրորդը, իսկ հետո ձնհալը ջրհեղեղների կհանգեցնի։
Рельеф с изображением 12 богов подземного царства в хеттском святилище Язылыкая - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Հնագետները բացահայտել են 3200 տարեկան խորհրդավոր արձանիկների նշանակությունը
Ահուրամազդան խորհուրդ է տալիս վարա կառուցել, որտեղ կթաքցնեն պաշարներ․ «մանր և խոշոր անասուններ, մարդկանց, շներ, թռչուններ ու կարմիր այրող կրակներ», ինչպես նաև բույսեր (այս ամենից՝ «զույգ-զույգ»), ջուր անցկացնել այնտեղ, տներ և կենդանիների համար տարածքներ կառուցել։ Ըստ մեր ունեցած տվյալների, կլիմայի այդ գլոբալ և կտրուկ փոփոխությունները տեղի են ունեցել 12 հազար տարի առաջ։ Այն ժամանակ թե սառցակալումներ են եղել, թե ջրհեղեղներ։ Նշանակում է, որ Կապադովկիայի այդ քաղաքները, ինչպես և ստորգետնյա Անին և հայկական մյուս քաղաքների տակ գտնվող գետնափոր տարածքները, կառուցվել են ոչ թե 3000 կամ նույնիսկ 5000 տարի առաջ, այլ գրեթե երկու անգամ ավելի հին են։
Լրահոս
0