00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
On air
18:55
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կրճատված» Ամանոր, անտեսված մեռելոց. կառավարության որոշումն ու հայկական ավանդույթները

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Բաժանորդագրվել
Հայաստանում Նոր տարվա կապակցությամբ հանգստյան օրերը պաշտոնապես կրճատվել են։ Որոշումը հասարակության մի մասի մոտ դժգոհություն է առաջացրել։ Sputnik Արմենիան առաջարկում է դիտարկել իշխանության նախաձեռնությունը մեր ավանդույթների համատեքստում։
Ամանորի տոներին հանգստյան օրերի քանակի կրճատման` իշխանության նախաձեռնությունը պայմանավորված է տնտեսական իրավիճակը բարելավելու մտադրությամբ։ Միևնույն ժամանակ, օրենքի նախագծի քննարկման ժամանակ հաշվի չի առնվել Հայ առաքելական եկեղեցու կարծիքը, ինչպես հաշվի չի առնվել հայերի մոտ Սուրբ ծննունդն ու Ամանորը նշելու հետ կապված ազգագրական որևէ առանձնահատկություն: Այնուամենայնիվ, տոնական օրերի կրճատման փոփոխությունները լիովին հայկական ավանդույթների տրամաբանության մեջ են։
Ազգային ժողովը նոյեմբերի 17–ի նիստում երկրորդ ու վերջնական ընթերցմամբ հաստատել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համապատասխան նախագիծը: Այսպես, աշխատող քաղաքացիները կհանգստանան դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը ներառյալ, հանգստյան օր կլինի նաև հունվարի 6-ը՝ Սուրբ ծնունդը:
Дед Мороз поздравляет прохожих на центральных улицах Еревана - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Տոների չեղարկումը խոչընդոտ չէ՞․ ինչ արժեն ամանորյա փաթեթները Հայաստանի հյուրանոցներում
Մասնագետները նշում են, որ հայ ժողովրդի համար Սուրբ ծնունդը միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել։ Հետևաբար, ավելի տրամաբանական կլիներ երեք օր հանգստանալ հենց Սուրբ ծնունդին: Բանն այն է, որ տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյից ու տևում է մինչև հունվարի 6 (ներառյալ): Ավանդույթի համաձայն՝ հունվարի 7-ին մեռելոց է, այն նույնպես պետք է հանգստյան օր լինի: Նոր տարին ու Սուրբ ծնունդը հայերի համար տարբեր տոներ են, որոնք ունեն իրենց անկրկնելի իմաստային ու հուզական նշանակությունը: Բայց հայ հասարակությունը երկու տոներին էլ մանրամասնորեն է պատրաստվում։
Նոր տարին հունվարի 1-ին տոնելու ավանդույթը հայերի մոտ ամրապնդվել է XVIII դարում՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հրամանով։ Մինչ այդ տարվա գլխավոր տոնը նշել են գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21 - ին (այն կոչվում էր Ամանոր, բերքի համանուն Աստծո անունով, - խմբ.) կամ օգոստոսի 11-ին՝ Նավասարդ։ Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի խոսքով՝ Ամանորը կարևոր գործառույթ ունի։ Տոնը մարդկանց հնարավորություն է տալիս ազատվել կուտակված բացասական լիցքերից և էներգիա ստանալ։

«Այդ պատճառով մեր հասարակության մեջ դրան մեծ նշանակություն են տալիս։ Տոնը և՛ նախկինում, և՛ այժմ հնարավորություն է տալիս հոգեպես հանգստանալ, շփվել սիրելիների հետ: Հնում հատուկ ուշադրություն չէին դարձնում կերակուրներին, հիմնականում պահքի ուտեստներ էին սարքում», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Պողոսյանը։

Մինչև Նոր տարին տանտիրուհիները տանը մաքրություն էին անում, հին իրերը փոխարինում նորով։ Բացի այդ, տոնից առաջ մոռացվել են բոլոր վեճերն ու վիրավորանքները։ Մեր նախնիները կարծում էին, որ չի կարելի կռիվները Նոր տարի տեղափոխել, դրա պատճառով այն կարող է անհաջող լինել։ Միմյանց նվերներ անելու ավանդույթ էլ կար։ Տանտիրուհիները գուլպաներ էին գործում, տարբեր քաղցրավենիքներով ու նվերներով լցնում և կախում վառարանի մոտ։
Ամանորի գիշերը բակի երեխաները հավաքվում էին ու շրջում տնետուն՝ շնորհավորելով ու նոր տարում հաջողություն մաղթելով: Փոխարենը նրանք գուլպայի մեջ կոնֆետ էին նվեր ստանում։ Ընդ որում՝ հունվարի 1-ին Ամանորի տոնակատարությունն ավարտվում էր։ Պողոսյանը նշեց, որ արդեն հունվարի 2-ին ընդունված է եղել գնալ գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցել հանգուցյալների հիշատակին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով (29 հոկտեմբերի 2021թ․)․ էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2021
Եկեղեցուն խելամիտ որևէ բացատրություն չի ներկայացվել. Մայր աթոռը նոր հայտարարություն է արել
Վերջին տարիներին Հայաստանում Ամանորի տոնակատարությունը գրեթե 10 օր էր տևում ու միաձուլվում էր Սուրբ ծնունդին։ Եվ իշխանության նոր նախաձեռնությունն, ըստ էության, ոչ միայն տնտեսական խնդիր է լուծում, այլև հստակ բաժանում է Ամանորի և Սուրբ ծննդյան տոները։
Պողոսյանը կարծում է, որ սուրբծննդյան արձակուրդները, այնուամենայնիվ, քիչ են, քանի որ այս տոնը հայերի համար առանձնահատուկ է: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Սուրբ պատարագ է մատուցվում: Պատարագից հետո տանտիրուհիները սեղանին են դնում նոր տարվա առաջին մսային ուտեստը՝ եփած ձուկը։ Այդ երեկո ավարտվում է կարճ մեկշաբաթյա պահքը։

«Պետք չէ Ամանորի տոնը խառնել Սուրբ ծննդյան տոնի հետ։ Այս երկու տոները տարբեր իմաստ ունեն։ Մենք ավելի մեծ նշանակություն ենք տալիս հենց Սուրբ ծնունդին», - նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է հաշվի առներ այդ առանձնահատկությունը և հանգստյան օրեր հայտարարեր նաև հունվարի 5-ն ու 7-ը։

Իսկ կերուխո՞ւմը

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը դիտարկում է իշխանության նախաձեռնությունը հասարակության երկու տեսակի՝ գյուղացիների և քաղաքացիների տեսանկյունից: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա պարզաբանեց, որ գյուղական բնակչության համար տնտեսապես ակտիվ ժամանակաշրջանն ավարտվում է ուշ աշնանը ու տևում մինչև վաղ գարուն: Այդ պատճառով բնակչության այս հատվածի համար փոփոխությունները ոչ մի դերակատարություն չեն ունենա։ Դրանք ավելի կարևոր են քաղաքային բնակչության համար։
«Մեր նախնիները Ամանորը տասը օր չեն տոնել։ Հատկապես, որ այն համընկնում է Պահքի շրջանի հետ։ Այլ բան է Սուրբ ծնունդը», - ասաց Մամուլյանը։
Հայկական ուտեստների հնգյակը, առանց որոնց անհնար է պատկերացնել Ամանորի սեղանը
Ավանդույթի համաձայն՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը մինչև 17:00-ն հայերը խիստ պահք էին պահուն: Հետևաբար, հին ժամանակներում այդ օրը հավատացյալները Նոր Տարուն պահքի սեղան էին գցում։ Նախկինում նման ամանորյա սեղանը, ավանդույթի համաձայն, բաղկացած էր հացահատիկային ճաշատեսակներից ու աղանդերից, լոբազգիներից, ինչպես նաև պահքի թխվածքից: Այն ժամանակվա հայերը հավատում էին, որ աստվածներին հացահատիկ և լոբազգիներ զոհաբերելով` ստանում են նրանց օրհնությունը, իսկ հաջորդ տարվա բերքը անպայման առատ և որակյալ կլինի։
Հյուսիսային պողոտա - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2021
Եթե ընդառաջ գնայինք Մայր աթոռի առաջարկին, ռեֆորմն իր իմաստը կկորցներ. Վահան Քերոբյան
Հետևաբար, այդ ժամանակ մսով տոլմայի փոխարեն պատրաստում էին պասուց տոլմա: Նոր տարվա սեղանին անպայման կար «Տարեհաց», որի մեջ մետաղադրամ էին դնում։ Ավանդությունն ասում է, որ մետաղադրամը երջանկություն է բերում է այն մարդուն, ում բաժին է ընկնում։ Այդ հացից տալիս էին նաև ընտանի կենդանիներին։ Յուրաքանչյուր սեղան պետք է զարդարված լիներ լոբու ու ավելուկի աղցաններով և մեկ այլ հատուկ ուտեստով՝ Կճեխաշով։ Այդ օրերին նաև Ղափամա էին պատրաստում։ Իսկ Սուրբ ծնունդին տոնական սեղանին անպայման եղել են շոգեխաշած սպանախ, խաշած ձուկ, չամիչով ու չրով քաղցր փլավ։
Լրահոս
0