Փաշինյանը և Պուտինը քննարկել են տարածաշրջանի կայունացմանն ուղղված միջոցառումները

© Sputnik / Screenshot / Sputnik Армения / Անցնել ֆոտոբանկՆիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Բաժանորդագրվեք
Հայաստանի վարչապետն Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ-ին ակտիվ միջնորդական ջանքերի համար։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում ու այն կայունացնելու համար ձեռնարկվող միջոցառումները՝ ելնելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ երկու՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի հայտարարություններից։
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում, հայտնի է՝ երբ
Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ-ին ակտիվ միջնորդական ջանքերի համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին նույնպես կայացել էր Պուտին–Փաշինյան հեռախոսազրույց։ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում հանգամանորեն ներկայացրել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները: Փաշինյանն ընդգծել էր, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала