Զարեհ Սինանյանը ՌԴ-ում քննարկել է հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր (2021թ․ նոյեմբեր).
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր (2021թ․ նոյեմբեր). - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Բաժանորդագրվեք
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է հայ երիտասարդ գործարարների հետ և քննարկել հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր: Տեղեկությունը հայտնում է գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջը` մանրամասներ հայտնելով Սինոնյանի ՌԴ այցից։
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով եղել է Ռուսաստանի Դաշնությունում` այցելելով Մոսկվա, Տվեր և Պերմ քաղաքներ:
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր (2021թ․ նոյեմբեր).
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր (2021թ․ նոյեմբեր). - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր (2021թ․ նոյեմբեր).
Նոյեմբերի 18-20-ը Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Սինանյանն այցելել է նաև Մոսկվայի ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) հայկական տաղավար և տնօրեն Արտյոմ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել:
Լազարևների անվան դպրոցում նա մասնակցել է համերգային ծրագրի: «Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել հայ մտավորականության հետ, այդ թվում մարշալ Բաբաջանյանի թոռնուհի, նկարչուհի Յուլյա Մարկոսի հետ»,–նշված է հաղորագրության մեջ։
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր (2021թ․ նոյեմբեր).
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր (2021թ․ նոյեմբեր). - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր (2021թ․ նոյեմբեր).
Իսկ հայ բժիշկներ հետ հանդիպման ընթացքում Սինանյանն ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին է փոխանցել ՀՀ նախագահի կողմից շնորհված մեդալը:
Մոսկվա այցի վերջին օրվա ընթացքում նա հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի երիտասարդների, նաև լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներկայիս վիճակին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին նույնպես Սինանյանը ՌԴ, մասնավորապես՝ Ռոստով ու Մոսկվա էր այցելել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала