https://arm.sputniknews.ru/20211122/aatsn-nvor-bacahajtumner-e-arel-2020-tvakani-nvojemberi-10-i-ankargutjunneri-gvortsvov-35603082.html
ԱԱԾ–ն նոր բացահայտումներ է արել 2020 թվականի նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով
ԱԱԾ–ն նոր բացահայտումներ է արել 2020 թվականի նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով
Sputnik Արմենիա
Քրեական գործի շրջանակներում պարզվել է ավելի քան 550 անձանց ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ: 22.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-22T13:00+0400
2021-11-22T13:00+0400
2021-11-22T13:17+0400
աժ (ազգային ժողով)
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
անկարգություններ
եռակողմ հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0a/25254599_0:0:1600:901_1920x0_80_0_0_8f207b47ac606c675326c8d427892238.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերով որպես մեղադրյալ ներգրավված ևս 3 անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը։Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշատակված բազմադրվագ քրեական գործով ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու ու վնասելու, կողոպուտի, զանգվածային անկարգությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության 53 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ:Նրանցից 7 –ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման, մնացածի մասով դատաքննությունն ընթացքի մեջ է:Քրեական գործի շրջանակներում պարզվել է ավելի քան 550 անձանց ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ:Քրեական գործի նախաքննությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է։Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու համաձայնության վերաբերյալ հայտարարությունը ԶԼՄ–ներում հրապարակվելուց հետո ՀՀ տարբեր տարածքներում, հատկապես Երևանում կառավարության, ԱԺ շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում իրականացվել են զանգվածային անկարգություններ։նոյեմբերի 10-ի երեկոյան մի շարք մարդիկ ներխուժել էին կառավարության շենք, որտեղ կոտրել էին ապակիները։ Նրանք նաև ԱԺ էին ներխուժել, ինչպես նաև կառավարական առանձնատուն։ Այդ օրն ԱԺ-ի մոտ ավտոմեքենայից հանել և ծեծել էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Ցուցարարների մի խումբ ջարդուփշուր է արել պատգամավորների աշխատասենյակները
https://arm.sputniknews.ru/20201111/az-karavarutyun-mirzoyan-cec-25273709.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0a/25254599_184:0:1600:1062_1920x0_80_0_0_7b0f8bcc48df6e4c8a14ce471dabfa11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աժ (ազգային ժողով), հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, անկարգություններ, եռակողմ հայտարարություն
աժ (ազգային ժողով), հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, անկարգություններ, եռակողմ հայտարարություն
ԱԱԾ–ն նոր բացահայտումներ է արել 2020 թվականի նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով
13:00 22.11.2021 (Թարմացված է: 13:17 22.11.2021) Քրեական գործի շրջանակներում պարզվել է ավելի քան 550 անձանց ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ:
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերով որպես մեղադրյալ ներգրավված ևս 3 անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը։
Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշատակված բազմադրվագ քրեական գործով ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու ու վնասելու, կողոպուտի, զանգվածային անկարգությունների, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության 53 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ:
Նրանցից 7 –ի վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման, մնացածի մասով դատաքննությունն ընթացքի մեջ է:
Քրեական գործի շրջանակներում պարզվել է ավելի քան 550 անձանց ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Քրեական գործի նախաքննությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է։
Հիշեցնենք` նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու համաձայնության վերաբերյալ
հայտարարությունը ԶԼՄ–ներում հրապարակվելուց հետո ՀՀ տարբեր տարածքներում, հատկապես Երևանում կառավարության, ԱԺ շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում իրականացվել են զանգվածային անկարգություններ։
նոյեմբերի 10-ի երեկոյան մի շարք մարդիկ ներխուժել էին կառավարության շենք, որտեղ կոտրել էին ապակիները։ Նրանք նաև ԱԺ էին ներխուժել, ինչպես նաև կառավարական առանձնատուն։ Այդ օրն ԱԺ-ի մոտ ավտոմեքենայից հանել և
ծեծել էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։