Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Անհանգստանալու ոչինչ չկա. Ջավադյանը` Սևանա լճի մակարդակի նվազման մասին

Անհանգստանալու ոչինչ չկա. Ջավադյանը` Սևանա լճի մակարդակի նվազման մասին
Բաժանորդագրվեք
Սևանա լճի հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սևանա լճի մակարդակի նվազման խնդրին, խոսել այդ ուղղությամբ նախատեսված աշխատանքների մասին։
Սևանա լճի մակարդակի նվազման միտումը նորմալ է, պայմանավորված է վերջին 5-6 տարիներին ջերմաստիճանի բարձրացմամբ և տեղումների կրճատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Սևանա լճի հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը` նշելով, որ լիճը սնուցող 28 գետերի և գետակների ջրատվությունը նվազել է մոտ 90 միլիարդ խորանարդ մետրով, գոլորշիացումն ավելացել է մոտ 100 միլիոն խորանարդ մետրով։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն այսօր հայտնել էր, որ Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել 1900.47մ (21.11.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից 5սմ-ով։

«Բացասական բալանսը վերականգնելու համար կառավարությանն առաջարկել եմ, որ անհրաժեշտ է ևս 3-4 դոնոր ջրամբար կառուցել, և դա մտել է ջրամբարաշինության վերջին տարիների ծրագրում»,- ասաց Ջավադյանը։

Նրա խոսքով` դոնոր ջրամբարներից բաց թողնված ջուրը պետք է թափվի ուղիղ Սևանա լիճ, որտեղից էլ տարեկան ջրառը պետք է կազմի ոչ ավել, քան 50-60 միլիոն խորանարդ մետր։
«2022 թվականից նախագծերն արդեն կլինեն, և շինարարությունը կմեկնարկի։ Պետությունն էլ է անհանգստանում, ես էլ անընդհատ հիշեցնում եմ, որ խնդիրը կա, պետք է դրանով զբաղվել։ Փառք Աստծո, մեր առաջարկն արդեն հաստատվել է»,- նշեց Ջավադյանը։
Սևանա լճի հարցերի հանձնաժողովի նախագահի կարծիքով` կառավարության` 75 մլն խորանարդ մետր հավելյալ ջրառի որոշումը նվազ ազդեցություն է ունեցել լճի մակարդակի նվազման վրա։
Հիշեցնենք` ԱԺ–ն օգոստոսի 17-ին արտահերթ նիստ էր գումարել` կառավարության առաջարկով քննարկելու Սևանից ոռոգման նպատակով հավելյալ ջրառի առաջարկը։ Կառավարության` տարեկան առավելագույն 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն այս տարի Սևանից 245 մլն մ³ ջուր բաց թողնելու առաջարկն ընդունվեց։
Սևանի համայնքները կանցնեն կաթիլային ոռոգման. կառավարությունը հաստատեց 2022թ-ի ծրագիրը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала