Բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը․ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել

© Sputnik / Asatur YesayantsԱրտակ Դավթյան
Արտակ Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դավթյանն անդրադարձել է նաև պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին՝ բարձր գնահատելով դրանց ընթացքն ու արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Դավթյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։
Զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Մինչև հիմա չի հստակեցվել՝ ինչպիսի բանակ է պետք. փորձագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Բացի այդ, նա հանձնարարականներ է տվել ձմեռային պայմաններում ծառայության կազմակերպման և ձմեռային զորակոչի հետ կապված։
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձել է նաև պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին՝ բարձր գնահատելով դրանց ընթացքն ու արդյունքները։
Լրահոս
0