00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չտուգանվելու համար անշարժ գույքի հարկը պետք է վճարել մինչև դեկտեմբեր. գումարն ավելացել է

© Sputnik / Andranik GhazaryanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Բաժանորդագրվել
ՏԿԵՆ տվյալներով` ՀՀ տարածքում այս տարվա համար հաշվարկված 3 մլրդ 209 մլն դրամ անշարժ գույքի հարկից այս պահի դրությամբ վճարվել է 1 մլրդ 991 մլն–ը, որից 1 մլրդ 630 մլն–ը` գույքի հարկի, 361 մլն–ը՝ հողի հարկի մասով։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ 2021թ–ի անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի մեկն է։
Ավելորդ տույժերից խուսափելու համար քաղաքապետարանն ու տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում են մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը մարել գույքահարկի գծով ունեցած հարկային պարտավորությունները։ Հակառակ դեպքում կկիրառվի օրենքով նախատեսված տուգանք` պարտքի 0.04 %–ի չափով` 730 օրվա համար։
Երևան, Արամի փողոց - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Բնակարանները թանկացել են, գնորդները` ավելացել, բայց լուրջ փոփոխությունները դեռ առջևում են
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անշարժ գույքի հարկերի հավաքմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Գործարկվել է նաև pay.e-community.am հարթակը: Հավաքման գործընթացը կազմակերպվում է թե՛ տեսուչների ուժերով, թե՛ էլեկտրոնային վճարման հարթակներով, ու թե՛որոշ բանկերի միջոցով։
Նման իրավիճակի պատճառը ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն են, որոնցով ՀՀ ողջ տարածքում գույքահարկի հաշվարկման ու վճարման նոր կանոններ են սահմանվել:
Կառուցապատողներն առաջարկում են օտարերկրացիներին կարգավիճակ տալ անշարժ գույք գնելու դիմաց
Այսպես` 2021թ. հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը պարտադիր է դարձել ՀՀ բոլոր սեփականատերերի համար` անկախ գույքի արժեքից։ Մինչ այս փոփոխությունը 3 մլն դրամը չգերազանցող գույքի սեփականատերերն ազատված էին գույքահարկից։
Բացի այդ` մինչև հիմա հողամասերն ու շինությունները գնահատվում էին առանձին-առանձին. շինությունների համար վճարվում էր գույքահարկ, հողամասերի համար՝ հողի հարկ: Օրենքի փոփոխությունից հետո` 2021 թ. հունվարի 1-ից սկսած, երկու հարկերը միավորվել ու պարզեցվել են և այժմ հաշվարկվում ու գանձվում են միասին` որպես անշարժ գույքի միասնական հարկ:
Последствия утренних обстрелов мирных населенных пунктов НКР ВС Азербайджана (29 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Օկուպացված տարածքներում մնացած մեքենաների նկատմամբ գույքահարկ չի կիրառվի
Միասնական հարկը հաշվարկվում է գույքի ու հողամասի կադաստրային արժեքների հանրագումարով` ըստ նոր ընդունված գոտիականության։
Հայաստանի ամբողջ տարածքը բաժանվել է 20 գոտիների։ Դրանցից 1-12 –ը Երևանում են:
Ամենաթանկ գոտին առաջինն է, դա մայրաքաղաքի փոքր կենտրոնն է, որտեղ 1քմ հողամասի արժեքը սահմանվել է 330 000 դրամ` ըստ կադաստրային արժեքի։ Համեմատության համար նշենք, որ Երևանի ծայրամասային ամենավերջին` 12-րդ գոտում հողամասերի կադաստրային արժեքը հաստատված է 1 քմ–ը` 2 888 դրամ:
1–ը գնում են, 2–ը` վաճառում. հայաստանյան անշարժ գույքի շուկան և օտարերկրյա քաղաքացիները
Որպեսզի փոփոխված օրենքով բնակիչները միանգամից հարկային մեծ բեռի տակ չընկնեն, կառավարությունը սահմանել է նոր գույքահարկերի վճարման փուլային տարբերակ, որի համաձայն` այս տարի` 2021թ–ին, քաղաքացիները կվճարեն գույքի գնահատված արժեքից հաշվարկված հարկի 25 %-ի չափով, 2022թ.–ին` 30%, ապա ամեն տարի աստիճանաբար կավելանա` մինչև 2026թ–ը հասնելով 100%–ի։
ՏԿԵՆ տվյալներով` ՀՀ տարածքում այս տարվա համար հաշվարկված 3 մլրդ 209 մլն դրամ անշարժ գույքի հարկից այս պահի դրությամբ վճարվել է 1 մլրդ 991 մլն–ը, որից 1 մլրդ 630 մլն` գույքի հարկի, 361 մլն–ը ՝ հողի հարկի մասով։
Լրահոս
0