Երևանում 29-ամյա աղջիկը թմրանյութ է իրացրել. նա բերման է ենթարկվել

Բաժանորդագրվեք
Իրավապահները պարզել են, որ 29-ամյա աղջիկը թմրամիջոցը ձեռք է բերել 37-ամյա մի տղամարդուց։ Տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի Նոր Արեշ թաղամասում բնակվող 29-ամյա մի աղջկա, որը տարբեր տեսակի թմրամիջոցներ է ձեռք բերել և իրացրել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նոյեմբերի 10-ին աղջկան հայտնաբերել են մի երիտասարդի վարած «Օպել» մակնիշի մեքենայում։ Երկուսն էլ բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։ Մեքենայում հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված, ինչը, ըստ վարորդի, 29-ամյա ուղևորուհուն է եղել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Մետրոյի կայարաններից մեկում գտնվող 18-ամյա տղայի մոտ թմրանյութ և դանակ են հայտնաբերել
Այնուհետև պարզվել է, որ 29-ամյա աղջիկը թմրամիջոցը ձեռք է բերել 37-ամյա մի տղամարդուց։ Նոյեմբերի 13-ին տղամարդը հայտնաբերվել է, բերման է ենթարկվել ոստիկանություն։ Իրավապահները խուզարկել են նրա «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։
Վարդենիսում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել. 3 երիտասարդի բերման են ենթարկել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала