«Գնալու ենք ուսանողների հետևից»․ Կարին Տոնոյանը հիշեցրեց՝ ով է «բերել» այս իշխանությանը

© Asatur Yesayants«5165» շարժման ներկայացուցիչները Կառավարության շենքի մոտ (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան
«5165» շարժման ներկայացուցիչները Կառավարության շենքի մոտ (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Բաժանորդագրվեք
«5165» շարժման առաջնորդի խոսքով՝ ընդդիմադիրներն ամեն օր հավաքվելու են Հանրապետության հրապարակում` մինչև այն «լցվի»։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը Հանրապետության հրապարակում շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց, որ վաղվանից ընդդիմադիրները «հատ-հատ գնալու են բուհեր»։

«Հատ առ հատ գնալու ենք բոլոր բուհեր՝ ուսանողների հետևից։ Այդ ուսանողներն էին, որ օգնեցին, որ այս կործանարար իշխանությունները գան իշխանության։ Ուրեմն հիմա պետք է օգնեն մեզ, որ մեր երկիրը ազատենք», - ասաց Տոնոյանը։

«5165» շարժման առաջնորդի խոսքով՝ ընդդիմադիրներն ամեն օր հավաքվելու են Հանրապետության հրապարակում` մինչև այն «լցվի»։
«Մենք գիտենք, որ միայն լիքը հրապարակն է հարց լուծում», - վստահեցրեց Տոնոյանը։
«5165» շարժման ներկայացուցիչները Կառավարության շենքի մոտ (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
«Հրապարակում կանգնած յուրաքանչյուր ոք մտավորական է». Արսեն Գրիգորյան
Հիշեցնենք՝ բողոքի մասնակիցները պահանջում են կառավարությանը գաղտնազերծել դեկտեմբերի 15–ին ստրագրվելիք փաստաթղթի բովանդակությունը և ադրբեջանական կողմին միջանցքներ կամ տարածքներ չտրամադրել։
Հիշեցնենք` նոյեմբերի 18-ն Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, որոնք վարչապետի խոսքով «ընդունելի են Հայաստանի համար»։
«5165» շարժման առաջնորդները նամակ փոխանցեցին նախագահւին - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
«Արմեն Սարգսյան, Ձեր հեղինակությամբ ազդեք Փաշինյանի վրա»․ 5165 շարժումը դիմել է նախագահին
Նոյեմբերի 20–ին նաև պարզ դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала