00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը մտադիր է հավանություն տալ վարկին. ի՞նչ տեսք կունենա «Աջափնյակ» մետրոյի կայարանը

© Photo : MetrogiprotransՆոր կամրջի եռաչափ մոդելը
Նոր կամրջի եռաչափ մոդելը - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Նոր կամրջի եռաչափ մոդելը
Բաժանորդագրվել
Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում է Հրազդանի վրայով կամուրջ կառուցել միայն մետրոյի համար, «Մետրոգիպրոտրանսն» առաջարկում է նաև երկրորդ «հարկ» կառուցել ավտոմեքենաների և հետիոտների համար:
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Երևանում կամուրջ ու մետրոյի կայարան կառուցելու համար նախատեսված ռուսական վարկը կարող է մոտ ժամանակներս հավանության արժանանալ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը։
© Photo : provided by Valeri Abramson«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը
«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը
Նոյեմբերի 20-ին քաղաքապետարանում տեղի է ունեցել մինչև «Աջափնյակ» կայարան (ընկերությունը հաղթել է մրցույթը հոկտեմբերին) մետրոյի հատվածի նախագծման պայմանագիրը «Մետրոգիպրոտրանսին» հանձնելու արարողությունը: Երևան կատարած այցի շրջանակում Աբրամսոնը մետրոպոլիտենի զարգացման հարցերը քննարկել է քաղաքապետ Հայկ Մարությանի ու էկոնոմիկայի նախարարության ղեկավարության հետ:

Վարկ

Էկոնոմիկայի նախարարությունից Աբրամսոնին հայտնել են, որ Հայաստանի կառավարությունը կհամաձայնի վարկ վերցնել կամրջի ու կայարանի կառուցման համար, ամենայն հավանականությամբ, մեկ շաբաթվա ընթացքում:
«Խոսքը Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրման ռուսական գործակալության 500 մլն դոլարի վարկի մասին է։ Այն պետք է տրամադրվի երկար ժամկետով ու ցածր տոկոսադրույքով», — ասաց Աբրամսոնը:
Եթե վարկային համաձայնագիրը հավանության արժանանա, ընկերությունը կփորձի պայմանավորվել Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ կառավարության հետ, որ նախագծային աշխատանքների հերթականությունը վերանայվի՝ հաշվի առնելով, որ շինարարությունը սկսելու համար նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ:
© Photo : official site of Yerevan municipalityԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է "Մետրոգիպրոտրանս" ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ (20 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մետրոգիպրոտրանս ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ (20 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է "Մետրոգիպրոտրանս" ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ (20 նոյեմբերի, 2021թ․)․ Երևան
Այդ դեպքում նախագիծը կբաժանվի մի քանի փուլերի, որ շինարարությունը հնարավորինս արագ սկսվի։ Ենթադրվում է, որ դա հնարավոր կլինի մեկ տարվա ընթացքում։
Եթե վարկը չվերցվի, ապա շինարարության սկիզբը (այն պետք է 1,5 տարի տևի) կախված կլինի այլ աղբյուրի ֆինանսավորումից:

«Աջափնյակ» կայարան

Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագիրը միայն դրանում նշված տեխնիկական առաջադրանքի կատարում է ենթադրում։ Այսինքն՝ խոսքը միայն մետրոպոլիտենի համար կամրջի կառուցման մասին է։ Դիտարկվում է կայարանի տեղակայման երկու տարբերակ՝ ստորգետնյա ու կամրջի վրա։
«Քաղաքապետի հետ զրույցում համաձայնեցրինք, որ նախընտրելի է ստորգետնյա կայարանը, քանի որ դա շատ ավելի հարմար է մետրոյից օգտվող մարդկանց համար», — ասաց Աբրամսոնը:
© Photo : Metrogiprotrans

«Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակներից

«Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակներից - Sputnik Արմենիա
1/3

«Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակներից

© Photo : Metrogiprotrans

«Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակներից

«Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակներից - Sputnik Արմենիա
2/3

«Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակներից

© Photo : Metrogiprotrans

«Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակներից

«Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակներից - Sputnik Արմենիա
3/3

«Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակներից

1/3

«Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակներից

2/3

«Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակներից

3/3

«Աջափնյակ» կայարանի ինտերիերի տարբերակներից

Էսքիզներում երևում է, որ կայարանի ձևավորման համար Էջմիածնի Մայր Տաճարի ճակատի զարդանախշը կօգտագործվի։

Կայարանին հարող տարածք

Մետրոյին հարող առևտրա-ժամանցային համալիրների կառուցումը, որի մասին հայտնել էր Երևանի քաղաքապետարանը, տեխնիկական առաջադրանքի մեջ ներառված չէ։
«Բայց շատ հնարավոր է, որ պայմանավորվենք և օգնենք Երևանի քաղաքապետարանին հարակից տարածքի ինչ-որ մաս մշակել։ Քանի որ, երբ խոսում էինք Հայկ Մարությանի հետ, նա տեղեկացրեց, որ նախատեսվում է ստորգետնյա և վերգետնյա կայանատեղի կառուցել։ Նախատեսվում է նաև կայանատեղի այն մարդկանց համար, որոնք հեռավոր շրջաններից են գալիս, որ նրանք կարողանան մեքենան այնտեղ թողնել», — նշեց Աբրամսոնը:
«Մետրոգիպրոտրանսը» կարող է առաջարկել իր լուծումները, քանի որ կայարանի կառուցման նախագծի շրջանակում բավականին հեշտ կլինի իրականացնել դրանք։ Դրա համար պետք է մի փոքր շտկել ներկայիս տեխնիկական առաջադրանքը։

«Երկհարկանի կամուրջ»

Նրա խոսքով՝ քաղաքապետարանում դրական են տրամադրված նման ճշգրտումների նկատմամբ։ Դա վերաբերում է նաև Հրազդանի կիրճով երկհարկանի կամրջի կառուցման հնարավորությանը՝ ոչ միայն մետրոյի, այլև ավտոմեքենաների ու հետիոտների համար։
«Եթե նման հնարավորություն լինի, մենք պետք է համաձայնեցնենք քաղաքի և պետության հետ՝ արդյո՞ք նրանք ուզում են երկհարկանի կամուրջ կառուցել։ Խոսքերով այս գաղափարը բոլորին դուր է գալիս: Եվ ես նաև առաջարկել եմ քաղաքապետին կամրջի վրա հետիոտների համար զբոսնելու հատված սարքել։ Դա գեղեցիկ կլինի, մարդկանց համար էլ՝ հաճելի։ Այնտեղ կարող են պանորամային տեսարաններով ռեստորաններ լինել: Դա շատ թանկ չի լինի, քանի որ կամուրջը միևնույն է՝ լինելու է», - նշեց Աբրամսոնը։
© Photo : Metrogiprotrans

Մետրոպոլիտենի նոր կայարանի ու կամրջի սխեման

Մետրոպոլիտենի նոր կայարանի ու կամրջի սխեման - Sputnik Արմենիա
1/3

Մետրոպոլիտենի նոր կայարանի ու կամրջի սխեման

© Photo : MetrogiprotransՆոր կամրջի եռաչափ մոդելը
Նոր կամրջի եռաչափ մոդելը - Sputnik Արմենիա
2/3
Նոր կամրջի եռաչափ մոդելը
© Photo : MetrogiprotransՀրազդանի կիրճի վրայով անցնող կամրջի էսքիզը «Մետրոգիպրոտրանս» ընկերությունից
Հրազդանի կիրճի վրայով անցնող կամրջի էսքիզը «Մետրոգիպրոտրանս» ընկերությունից
 - Sputnik Արմենիա
3/3
Հրազդանի կիրճի վրայով անցնող կամրջի էսքիզը «Մետրոգիպրոտրանս» ընկերությունից
1/3

Մետրոպոլիտենի նոր կայարանի ու կամրջի սխեման

2/3
Նոր կամրջի եռաչափ մոդելը
3/3
Հրազդանի կիրճի վրայով անցնող կամրջի էսքիզը «Մետրոգիպրոտրանս» ընկերությունից
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտնել էր, որ մետրոյի նոր կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա: Նախագծի ինքնարժեքը չէր նշվել։ Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես-ծրագիրը նախատեսում էր երկու բաղադրիչ՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և հարակից տարածքում հնացած բնակարանային ֆոնդի թարմացում։
Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել: Այն ժամանակ անավարտ մնաց «Աջափնյակ» կայարանը։ Նախագծում կա մետրոյի շարունակությունը Դավթաշենից դեպի մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան շրջան։
Լրահոս
0