Հայաստանում էլեկտրական մեքենաները դանդաղ «գրավում են» շուկան

© Sputnik / Aram NersesyanЭлектромобиль
Электромобиль - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Բաժանորդագրվեք
Էլեկտրամոբիլը Հայաստանում ոչ միայն շքեղություն, այլև տեղաշարժի միանգամայն տնտեսող միջոց է դառնում։ Բենզինի և գազի գների բարձրացման պայմաններում էլեկտրական մեքենայի «վառելիքի» ծախսերը մի քանի անգամ քիչ են։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում էլեկտրական մեքենաների շուկան բավականին կայուն է զարգանում։ Այդ են վկայում ինչպես մեքենաների թվի աճը, այնպես էլ լիցքավորման կետերի աշխարհագրության ընդլայնումը ամբողջ հանրապետությունում։
Այսպես, 2021թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում մոտ 1300 էլեկտրամեքենա կա։ Խոսքը ոչ թե հիբրիդային շարժիչների, այլ լիարժեք էլեկտրամոբիլների մասին է։ Համեմատության համար՝ դեռևս այս տարվա հունվարին դրանց թիվն ընդամենը 550 էր։
© Photo : PlugShareԷլեկտրական լիցքավորման կետերը Հայաստանում
Էլեկտրական լիցքավորման կետերը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Էլեկտրական լիցքավորման կետերը Հայաստանում
Կառավարությունն ակտիվորեն խրախուսում է շուկայի զարգացումը, որն արդեն երկու տարի (2020-21 թթ.) օգտվում է հովանավորությունից։ Այսպես, նոյեմբերի 18-ին կառավարության նիստում էլեկտրամեքենաների ներմուծման արտոնությունը երկարացվել է ևս 2 տարով․ դրանք ԱԱՀ-ից ազատված են մինչև 2023թ․-ը։
Բացի այդ, 2020 թ․-ի մարտին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը այդ մեքենաները մաքսատուրքից ազատել էր մինչև 2021 թ․-ի վերջը։ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին էլեկտրամոբիլների սեփականատերերին ազատել է կայանման տուրքերից։
Նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարել է ԵԱՏՄ-ի ներսում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացման կարևորության մասին։
Այս բոլոր միջոցառումների նպատակը ներքին այրման շարժիչով մեքենաների թվի առավելագույն կրճատումն է։ Այստեղ դեր են խաղում ինչպես բնապահպանական, այնպես էլ զուտ ֆինանսատնտեսական գործոնները։

Խաղադրույք՝ էլեկտրամոբիլի վրա

Հայաստանում բենզինի գների ներկայիս աճի պայմաններում էլեկտրամոբիլը փրկություն է թվում։ Ահա մի փոքր թվաբանություն։
Էլեկտրամոբիլը 100 կմ ճանապարհի համար ծախսում է մոտ 15 կիլովատտ/ժամ, դա 700 դրամից էլ քիչ է։ Քաղաքային ցիկլում միջին հզորության բենզինային շարժիչով (1.8-2 լիտր) նույն հեռավորությունն անցնելը բենզինի այսօրվա գների պարագայում մոտ 6 հազար դրամ կարժենա (1 լիտր «Ռեգուլյար» բենզինը 500-520 դրամ է)։ Տարբերությունը հսկայական է։ Աստիճանաբար նվազում է նաև էլեկտրամեքենաների գինը։ Իհարկե, Tesla-ի նորագույն մոդիֆիկացիաների արժեքը տասնյակ հազարավոր դոլարների է հասնում։
Սակայն ժամանակի ընթացքում դրանց գներն ընկնում են, բացի այդ, կան Chevrolet Volt կամ Nissan Leaf տիպի առավել հասանելի տարբերակները, որոնք մի քանի հազար դոլար արժեն։ Այլ հավասար պայմանների դեպքում, ինչպիսիք են հագեցվածությունը, կոմպլեկտավորումը, թափքի տեսակը, գրեթե բոլոր էլեկտրական մեքենաները համադրելի են իրենց բենզինային «ցեղակիցների» հետ։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Plug.am նախագծի համակարգող Կարեն Դերձյանը, որը զբաղվոմ է էլեկտրական լիցքավորման կայանների ցանցի ներդրման և զարգացման հարցերով, նշում է, որ որոշ ժամանակ առաջ մարդիկ էլեկտրամեքենաներից որոշակի «ֆոբիաներ» ունեին։
Այդ վախերը կապված էին հանրապետությունում լիցքավորման կայանների սամանափակ թվի, ինչպես նաև մեքենաների ու սպասարկման թանկության «կանխավարկածի» հետ։ Շատերը վախենում էին, որ մեքենաները շատ շուտով շարքից դուրս կգան, և քանի որ նոր են, դրանք ոչ ոք չի նորոգի։
Սակայն նա նշում է, որ այդ վախերն ու կարծրատիպերը նվազում են մեքենաների թվի աճին զուգահեռ։
«Այս պահին ակտիվորեն սերվիս-կենտրոններ են ստեղծվում այնպիսի մոդելների սպասարկման համար, ինչպիսիք են Tesla-ն, Chevrolet Volt-ը, Nissan Leaf-ը։ Սպասարկումը բավականին մատչելի է, գրեթե չի տարբերվում նույն տարիքի սովորական ավտոմեքենաների սպասարկումից։ Այնպես որ, կարող ենք վստահաբար ասել, որ մասնագետների հարցը լուծված է»,-ասում է Դերձյանը։
Անդրադառնալով լիցքավորման կայանների քանակին՝ Դերձյանը նշում է, որ ամբողջ Հայաստանում դրանք այժմ 50-ից ավել են։ Լիցքավորման կետեր կան բոլոր մարզերում, իսկ որոշ բնակավայրերում դրանք մեկից ավելի են։ Նրա տեղեկություններով՝ ևս 20 կայան այս պահին շինարարության փուլում են։ Աճի տեմպերը հասկանալու համար բավական է նշել, որ դեռ 2019 թ․-ի սկզբին Հայաստանի ողջ տարածքում դրանք ընդամենը 7-ն էին։
2019 2021

7 կայան 50 կայան

Այսպիսով, էլեկտրամեքենայով Երևանից դուրս գալը դադարել է խնդրահարույց լինել։ Plug.am նախագծի շրջանակներում ավելի վաղ 25 լիցքավորման կայան է տեղադրվել։ Դա մի տեսակ պիլոտային նախագիծ էր, ուղղված այն բանին, որ կազմակերպությունները ևս հետաքրքրություն դրսևորեն ոլորտի նկատմամբ։ Այդպես էլ եղավ։ Արդեն մի քանի ընկերություն է սկսել ներդրումներ անել նոր կայանների կառուցման մեջ։
© Photo : provided by Karen DerdzyanЗаправки для электромобилей в Ереване
Заправки для электромобилей в Ереване - Sputnik Արմենիա
1/7
Заправки для электромобилей в Ереване
© Photo : provided by Karen DerdzyanЗаправки для электромобилей в Ереване
Заправки для электромобилей в Ереване - Sputnik Արմենիա
2/7
Заправки для электромобилей в Ереване
© Photo : provided by Karen DerdzyanЗаправки для электромобилей в Ереване
Заправки для электромобилей в Ереване - Sputnik Արմենիա
3/7
Заправки для электромобилей в Ереване
© Photo : provided by Karen DerdzyanЗаправки для электромобилей в Ереване
Заправки для электромобилей в Ереване - Sputnik Արմենիա
4/7
Заправки для электромобилей в Ереване
© Photo : provided by Karen DerdzyanЗаправки для электромобилей в Ереване
Заправки для электромобилей в Ереване - Sputnik Արմենիա
5/7
Заправки для электромобилей в Ереване
© Photo : provided by Karen DerdzyanЗаправки для электромобилей в Ереване
Заправки для электромобилей в Ереване - Sputnik Արմենիա
6/7
Заправки для электромобилей в Ереване
© Photo : provided by Karen DerdzyanЗаправки для электромобилей в Ереване
Заправки для электромобилей в Ереване - Sputnik Արմենիա
7/7
Заправки для электромобилей в Ереване
1/7
Заправки для электромобилей в Ереване
2/7
Заправки для электромобилей в Ереване
3/7
Заправки для электромобилей в Ереване
4/7
Заправки для электромобилей в Ереване
5/7
Заправки для электромобилей в Ереване
6/7
Заправки для электромобилей в Ереване
7/7
Заправки для электромобилей в Ереване
Կայանների թվի աճին զուգահեռ անհրաժեշտ է լուծել մեկ հարց, որ կապված է լիցքավորման տևողության հետ։ Էլեկտրականությունը բենզին չէ, և հաշված վայրկյանների ընթացքում լիցքավորվել հնարավոր չէ։ Բայց տեխնոլոգիաներն այստեղ էլ տեղում չեն կանգնում։ Մեր զրուցակիցը նշում է, որ լիցքավորման տեխնիկան որոշակի չափանիշներ ունի։ Հայաստանում հիմնականում տեղադրված են միջին հզորության կայաններ։
Այդ կայաններում մեքենան կարելի է լիարժեք լիցքավորել 2-5 ժամվա ընթաքում՝ ավտոմեքենայի տեսակից կախված։ Բայց կան նաև ավելի արագ լիցքավորման կայաններ։ Ճիշտ է, այդպիսիք առայժմ քիչ են․ երկու կետ տեղակայված է Երևանում, ևս մեկը՝ Երևան-Սևան մայրուղու վրա։ Դրանք թույլ են տալիս լիցքավորել մեքենան կես ժամից մինչև մեկ ժամվա ընթացքում։
Հաշվի առնելով, որ Հայաստանում մեքենաների գերակշռող մասը սեղմված գազով են շարժվում, և դրանց լիցքավորումը նույնպես ժամանակ է պահանջում՝ ծավալից կախված, կարելի է ենթադրել, որ այս տեմպերով էլեկտրական մեքենաների լիցքավորման ժամանակը շուտով կհավասարվի գազով մեքենաների լիցքավորման ժամանակին։

Որո՞նք են թերությունները

Այնուամենայնիվ, այս մեքենաների շահագործումը որոշակի անհարմարություններ ունի։ Առաջին հերթին, իհարկե, լիցքավորման խնդիրն է։ Մեզ հետ զրույցում մեքենայի սեփականատեր Պետրոսը, որը օգտագործել է Nissan Leaf ավտոմեքենա, ասաց, որ Երևանի սահմաններում այդ մեքենաները (համեմատաբար հները - խմբ․) մեկ լիցքավորումով մոտ 100 կմ են անցնում։ Այնուհետև պետք է լիցքավորել մարտկոցները։
Երևանից դուրս, որտեղ լիցքավորման կայանների քանակը սահմանափակ է, այդպիսի մեքենաներով երթևեկելը բավականին անհարմար է։ Այդ տեսանկյունից առավել նախընտրելի են հիբրիդային տարբերակները։
«Եթե մենք էլեկտրամոբիլ ենք ուզում, որը մի լիցքավորումով մի քանի հարյուր կիլոմետր կանցնի, ուրեմն պետք է, օրինակ, Tesla-ի նոր մոդելներից վերցնել։ Բայց դրանք զգալիորեն ավելի թանկ են»,-ասում է մեր զրուցակիցը։
«Էլեկտրամոբիլային բումի» ֆոնին մեր զրուցակիցը վախենում է շուկայի ստագնացիայից, ինչպես եղավ 2019-2020թթ․-ին՝ ԱՄՆ-ից ներկրված մեքենաների հետ։ Մեքենան համեմատաբար ցածր գներով, առանց մաքսազերծման բերելու հեռանկարը և դրանց հետագա վերավաճառքը Հայաստանում շատերին է գրավում։ Սակայն հակառակ ազդեցություն կարող է դառնալ այդ մեքենաների կուտակումն ու գների անխուսափելի անկումը։
Աշխարհում էլեկտրամոբիլների թիվը թեկուզև դանդաղ, բայց աճում է։ Մինչև 2040թ․-ը այն կարող է գերազանցել 400 միլիոնը։ Եվ շատ վերլուծաբանների գնահատմամբ՝ նոր դարաշրջան է գալիս, երբ տրանսպորտի այդ այլընտրանքային միջոցը կխորհրդանշի նավթի դարաշրջանի ավարտը։ Իսկ նավթի գները հաշվի առնելով՝ դա միանգամայն իրական է թվում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала