ՀՀ–ում Սիրիայի դեսպանը դատապարտել է թուրք վարձկանների ներգրավումը 44-օրյա պատերազմում

© Photo : official site of the Parliament of RAՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ (22 նոյեմբերի, 2021թ). Երևամ
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ (22 նոյեմբերի, 2021թ). Երևամ - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ հանդիպմանը անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը, ինչպես նաև տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը:
Սիրիայում կարող է բոլորը բոլորի դեմ պատերազմ սկսվել. ո՞վ կլինի էպիկենտրոնում
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
«Սաղաթելյանը կարևորել է միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի և Սիրիայի համագործակցությունը: Դեսպանն իր հերթին կարծիք է հայտնել, որ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ: Նա մերժելի է համարել այդ երկրի կողմից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Իշխան Սաղաթելյանն ու Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարևորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը։
Հայ սակրավորները Հալեպի նահանգում տեղանքի մաքրման աշխատանքներ են իրականացրել - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Ինչպե՞ս են աշխատում հայ սակրավորները Սիրիայում. բարդ, բայց մարդասիրական գործի տեսանյութը
Անդրադարձ է եղել տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ արտահանման և ներմուծման ծավալների ավելացմանը: Ընդգծվել է սիրիահայերի զգալի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала