Մհեր Գրիգորյանն ու Սերգեյ Գլազևը քննարկել են ԵԱՏՄ համագործակցությանն առնչվող հարցեր

© Photo : official site of the Government of RAՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին (22 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Երկաթգիծ - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
ԵԱՏՄ-ի ներսում առևտրային խոչընդոտների մոտ 80%–ն արդեն վերացել է. Ղազախստանի վարչապետ
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները։
Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների, ներառյալ համատեղ կոոպերացիոն ծրագրերի իրականացման հեռանկարի շուրջ:
ԵԱՏՄ-ում հաստատվել է մետաղագործական ձեռնարկությունները հումքով ապահովելու ծրագիրը
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Լրահոս
0