Պուտինի ու Բայդենի հնարավոր հանդիպման ժամանակ կքննարկվի նաև Ուկրաինայի թեման. Լավրով

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել ֆոտոբանկՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվեք
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն զբաղվում է նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներով։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հնարավոր հանդիպման ժամանակ կքննարկվի նաև Ուկրաինայի թեման:
Լավրովի խոսքով`այժմ քննարկվում է նախագահների հանդիպման ամսաթիվը։
«Անկասկած, ուկրաինական թեման այսպես թե այնպես կառաջանա», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը
Ավելի վաղ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն զբաղվում է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման նախապատրաստական աշխատանքներով։
Մինչ այդ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հնարավոր էր համարել, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2021 թվականին:
ՌԴ-ին ու ԱՄՆ-ին հաջողվել է որոշակի փոխըմբռնման հասնել․ Կրեմլ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала