Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՀ 3–րդ նախագահը չի կարողանա հեռանալ երկրից

© Sputnik / Asatur YesayantsՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Սերժ Սարգսյան
Բաժանորդագրվեք
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարիաննա Օհանջանյանը։
Նրա խոսքով` Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Эдуард Шармазанов в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Սերժ Սարգսյանը չի վախենում կալանավորվելուց. Շարմազանովը մեղադրանքը շինծու է համարում
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր Facebook–ի իր էջում գրառում էր արել և հայտնել, որ Սերժ Սարգսյանին կանչել են հարցաքննության որպես մեղադրյալ։ Մակինյանի խոսքով` 3,5 տարի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը վերցնել-դնելով` այսօր «որոշել» են, որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել։
Գործարար Սիլվա Համբարձումյանը դեռևս 2018 թվականին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրել էր կաշառք վերցնելու մեջ (Քոչարյանի նախագահության օրոք)։
Նա ընդգծել էր, որ խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբական շեյխերից մեկին վաճառելու մասին է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала