00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

27 տարվա ազատազրկումից հետո ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ազատ արձակվեց

© Sputnik / Aram NersesyanՔԿՀ
ՔԿՀ - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
ՔԿՀ
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով` երկու մարմիները դրական զեկույց էին տվել, ինչի հիման վրա ՔԿՀ–ն դատարանին միջնորդել էր Արսեն Արծրունուն վաղաժամկետ ազատ արձակել։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. 27 տարվա ազատազրկումից հետո այսօր վաղաժամկետ ազատ է արձակվել «Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին։ ՏեղեկությունըSputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։

«Դատարանը քննեց ՔԿՀ միջնորդությունը` հիմնված Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայության զեկույցների վրա։ Այսինքն` երկու մարմիները դրական զեկույց էին տվել, ինչի հիման վրա ՔԿՀ–ն դատարանին միջնորդել էր Արսեն Արծրունուն վաղաժամկետ ազատ արձակել։ Դատարանը բավարարեց այդ միջնորդությունն ու ազատ արձակեց»,– հայտնեց փաստաբանը` հավելելով, որ դատարանն իր որոշման մեջ հիմք է ընդունել դատապարտյալի` զեկույցում ներկայացված դրական վարքագիծը։

Ռևազյանն արդեն շուրջ 5 տարի է` զբաղվում է Արծրունուն ազատ արձակելու հարցով։ 2017թ–ին դատարանը մեկ անգամ մերժել է դիմումը։
Այս անգամ, փաստաբանի խոսքով, դատարանն իր բարձրության վրա գտնվեց ու արդարադատություն իրականացրեց։
Արսեն Արծրունին ձերբակալվել է 1994-ի դեկտեմբերին «Դրոյի գործի» շրջանակում, սպանությունների պատվեր տալու մեղադրանքով։ 1996-ի դեկտեմբերին դատապարտվել է մահապատժի։ Սակայն 2003-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ։
2019թ–ին Արծրունին տեղափոխվել է պատժի կրման կիսաբաց ռեժիմ, քանի որ նույն թվականին ընդունված Քրեական օրենսգրքի փոփոխություններով՝ պատժի 20 տարին կրելուց հետո ցմահ ազատազրկվածը կարող է տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ, այսինքն` գիշերել ՔԿՀ–ի հատուկ կացարաններում, իսկ մնացած ժամանակը լինել ազատ` աշխատել, լինել ընտանիքի հետ, ունենալ բջջային հեռախոս և այլն։
Արսեն Արծրունին «Դրոյի գործով» դատապարտված ու մինչ օրս ազատազրկման մեջ մնացած միակ դատապարտյալն էր։
Համբիկ Սասունյան - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2021
«40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողում». Համբիկ Սասունյանը Հայաստանում է
«Դրոյի գործով» մյուս դատապարտյալները, որոնց թվում էր նաև ՀՅԴ հայաստանյան գերագույն մարմնի նախկին անդամ Հրանտ Մարգարյանը, ազատ էին արձակվել 1998 թվականի իշխանափոխությունից հետո, երբ ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը։
Դրանից հետո միայն ցմահ դատապարտված Արսեն Արծրունին ու Արմենակ Մնջոյանը մնացին ազատազրկված։
Արմենակ Մնջոյանն այդպես էլ չհասավ ազատման բաղձալի պահին։ Նա մահացավ 2019-ի հունվարի 6-ին:
«Դրոյի գործով» մեղադրական եզրակացության համաձայն` ՀՅԴ անդամների նկատմամբ ոտնձգություններ կատարած, ՀՅԴ կուսակցական գաղափարներին դավաճանած, կուսակցության նկատմամբ վնասարար գործունեություն ծավալած անձանց վրա հարձակվելու, ահաբեկչություն կատարելու և հաշվեհարդար տեսնելու, ինչպես նաև անօրինական տնտեսական գործունեություն ծավալելու և թմրաբիզնեսով զբաղվելու նպատակով Հրանտ Մարգարյանն ու Արսեն Արծրունին 1992թ. դեկտեմբերին ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծել են «Դրո» անվանումով գաղտնի հետախուզական կառույց՝ կայուն զինված բանդա, որի անդամները գաղտնի հետապնդել և հավաքագրել են մարդկանց։
Ըստ գործի` «Դրո» կառույցը երկու խոշոր գործողություն է իրականացրել՝ «Քերոբ» և «Թոփ-1» անուններով։ «Քերոբ» գործողության հետևանքով 1993թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը «Դրո» կառույցի անդամների կողմից սպանվել են ՀՀ քաղաքացիներ Աշոտ Ներսիսյանն ու նրա կինը՝ Նունե Մարուքյանը, իսկ 1994թ. մայիսի 2-ին «Թոփ-1» գործողության արդյունքում սպանվել է դաշնակցական Գագիկ Սահակյանը։
Հետաքրքրական է, որ պատժի կրման ընթացքում 1997թ–ին Արմենակ Մնջոյանն ու Արսեն Արծրունին դասանյութեր են մշակել Արցախի զինված ուժերում կուրսանտների ուսուցման համար։ Իսկ 2000 թվականին նրանք հեղինակել են Արցախի հարավարևելյան հատվածը Հայաստանի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի տասնյակ հազարավոր դատապարտյալներով վերաբնակեցնելու նախագիծ, որն ուղարկել ենայդ ժամանակվա պաշտպանության փոխնախարար, ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանին։
ՔԿՀ - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2021
Ազատազրկումը պետք է լինի ծայրահեղ միջոց. նախարարն ասաց` երբ կդադարի գործել «Նուբարաշենը»
Արսեն Արծրունին ծնվել է 1961 թվականի մարտի 28-ին Բեյրութում։ 1988-1990 թվականներին նա ուսումնասիրել է ձեռներեցության Գորբաչովյան օրենքները, ապա այցելել Խորհրդային Հայաստան` որոնելով դեպի Հայաստան նոր (առնվազն գործարար) ներգաղթի միջոցներ։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա մասնակցել է լիբանանահայերի դրամահավաքի կազմակերպչական աշխատանքներին, իսկ 1989 թվականին «Հայ օգնության միության» կազմակերպած օժանդակության շրջանակում որպես ինֆորմատիկայի ուսուցիչ գործուղվել է աղետի գոտի։ Նույն տարում նա համակարգչի ուսուցման դասեր է անցկացրել նաև այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտ քաղաքում։
Մասնակցել է նաև ազատագրական պայքարին, իսկ Շուշիի գրավումից հետո` Շուշիում «Արամ Մանուկյան» վարժարանի հիմնադրմանը։
1992 թվականից ՀՀ իշխանությունների ու ՀՅԴ-ի միջև հակասությունները սրվեցին։ 1994-ին սկսվեցին դաշնակցական գործիչների ձերբակալությունները, նախ` «Դրոյի», ապա «31-ի» գործերով։
Լրահոս
0