00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը ուզում է որոշել` ինչպես մտնի, ինչպես դուրս գա, չի լինելու այդպիսի բան. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Զանգեզուրի միջանցքը», ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է, որը պետք է դրվի միջազգային հանրության աչքի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Աշխատանքային մակարդակներում մենք երբեք Ադրբեջանից միջանցք բառը չենք լսել։ Այսօր լրագրողների ու ՀԿ–ների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանը` մեկնաբանելով Ադրբեջանից պարբերաբար հնչող «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները։
Նա ընդգծեց, որ եթե լիներ միջանցք, գրված կլիներ «միջանցք», հատկապես, որ նույն փաստաթղթի մեջ նման ձևակերպում կիրառված է Լաչինի միջանցքի դեպքում և գրված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկման ներքո։
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета (19 ноября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Ադրբեջանի տարածքային նկրտումները պետք է քննարկի միջազգային հանրությունը. Փաշինյան
«Բացի այդ 2021թ–ի հունվարի 11-ի հայտարարության մեջ արձանագրվել է, որ վերագործարկվող ճանապարհները գործելու են երկրների սուվերենության ու տարածքային ամբողջականության շրջանակներում։ Այսինքն` ճանապարհը պետք է լինի տվյալ երկրի սուվերենության ներքո ու ճանապարհի օգտագործումը պետք է տեղի ունենա պարիտետային սկզբունքով»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի մեկնաբանմամբ` «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է։
«Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք, և ասում են` եթե այդ միջանցքը չտաք, մենք շանտաժով այն կստանանք։ Այս փաստը մենք պետք է դնենք միջազգային հանրության աչքի առաջ և պետք է ի ցույց դնենք որպես Ադրբեջանի բացարձակ ագրեսիվ քաղաքականություն, որը պետք է միջազգային համարժեք գնահատականի արժանանա»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Կարս–Գյումրի երկաթուղու բացմամբ։

«Նկատի ունեմ, որ լինի ոչ միայն Հայաստան–Նախիջևան– Մեղրի -Հորադիզ երկաթուղի, այլ մենք ուզում ենք, որ նաև Կարս–Գյումրի երկաթուղին բացվի, որից Հայաստանը ևս օգտվի։ Ոչ միայն գնա դեպի Ռուսաստան, այլև գնա դեպի Եվրոպա, երկաթուղային կապ ստանա Եվրոպայի հետ, երկաթուղային կապ ստանա Իրանի հետ»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, ՀՀ վարչապետն արձանագրեց, որ Հայաստանը շահագրգիռ է այդ հարցում, քանի որ 30 տարի գտնվում է շրջափակման մեջ։
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը խոստացել է ճանապարհ տրամադրել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, իսկ թե ինչ ճանապարհով է Հայաստանը այդ հաղորդակցությունն ապահովում, նրա դիտարկմամբ, բացառապես Հայաստանի որոշելիք հարցն է։
Նա վստահեցրեց, որ ճանապարհային անլուծելի խնդիրներ չունենք, և եղած հարցերն առաջիկա շաբաթների ու ամիսների ընթացքում կլուծվեն։ Փաշինյանի խոսքով` մենք պատրաստ ենք գնալ լուծումների։ «Ասում են, թե Ղարաբաղը տվին։ Ժողովուրդ ջան, եթե մենք Ղարաբաղը տվող լինեինք, պատերազմ չէր լինի։ Ամեն կրակոց փաստում է, որ ՀՀ շահերը չենք զիջում, կռիվ ենք տալիս»,–ասաց նա։
«Ադրբեջանը ուզում է որոշել` ինչպե՞ս մտնի, ինչպե՞ս դուրս գա, չի լինելու այդպիսի բան»,– ասաց Փաշինյանը։
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` «3+3» ձևաչափի մասին
Մյուս կողմից, ըստ նրա, այդ ճանապարհը լինելու է նոր միջազգային ճանապարհ, ու Հայաստանը շահագրգիռ է, որ այն անցնի իր տարածքով, ուստի և չի հասկանում այն ընդդիմախոսներին, ովքեր դեմ են այդ ծրագրի իրագործմանը։
Լրահոս
0