https://armeniasputnik.am/20211123/ambvoghjutjamb-vizhecvel-e-patrvon-daviti-pastabany-qrgvortsi-yntacqi-masin-35637656.html
Ամբողջությամբ վիժեցվել է. «Պատրոն Դավիթի» փաստաբանը` քրգործի ընթացքի մասին
Ամբողջությամբ վիժեցվել է. «Պատրոն Դավիթի» փաստաբանը` քրգործի ընթացքի մասին
Դավիթ Գալստյանի փաստաբանը նշում է, որ որևէ գործընթաց, քննչական գործողություններ, որոնց Գալստյանը կմասնակցի, տեղի չեն ունենում: 23.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-23T10:37+0400
2021-11-23T10:37+0400
2021-11-23T11:04+0400
դավիթ գալստյան (պատրոն դավիթ)
քրեական գործ
կալանք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/01/13/26144521_0:0:1601:901_1920x0_80_0_0_dab9063bdf7d516843e2bfc4890cb791.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հետ կապված քրեական գործը քնեցվում է, արհեստականորեն ձգձգվում, գրում է «Փաստ» օրաթերթը։Նշվում է, որ իրավաբանական հանրույթի շրջանում նման կարծիք է ձևավորվել , որի հետ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը համաձայն է:Նա շեշտել է, որ բազմաթիվ միջնորդություններ ու բողոքներ անպատասխան ու անհետևանք են մնում:Հիշեցնենք` ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանն ու մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը։Գալստյանն այս տարվա փետրվարի 1-ին կալանավորվել էր զենքերի մատակարարման քրգործի շրջանակներում, իսկ մայիսին ազատ արձակվել։ Ըստ նոր քրեական գործի` նա և նախկին նախարար Տոնոյանը կալանավորվել են 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
https://armeniasputnik.am/20211123/minchev-hajtni-pastatghti-stvoragrumy-nakhkin-pashtvonjanerin-kpahen-kalanqi-tak-zhvoghvovurd-35636981.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/01/13/26144521_44:0:1465:1066_1920x0_80_0_0_dd313390c90b56bc68b0bc663ed59e60.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դավիթ գալստյան (պատրոն դավիթ), քրեական գործ, կալանք
դավիթ գալստյան (պատրոն դավիթ), քրեական գործ, կալանք
Ամբողջությամբ վիժեցվել է. «Պատրոն Դավիթի» փաստաբանը` քրգործի ընթացքի մասին
10:37 23.11.2021 (Թարմացված է: 11:04 23.11.2021) Դավիթ Գալստյանի փաստաբանը նշում է, որ որևէ գործընթաց, քննչական գործողություններ, որոնց Գալստյանը կմասնակցի, տեղի չեն ունենում:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հետ կապված քրեական գործը քնեցվում է, արհեստականորեն ձգձգվում, գրում է «Փաստ» օրաթերթը։
Նշվում է, որ իրավաբանական հանրույթի շրջանում նման կարծիք է ձևավորվել , որի հետ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը համաձայն է:
«Այդ մասով չեմ կարող անհանգստություն չհայտնել, որովհետև, ըստ էության, Դավիթ Գալստյանի մասով որևէ գործընթաց, քննչական գործողություններ, որոնց ինքը կմասնակցի, տեղի չեն ունենում: Մեր մոտ ամենակարևոր հանգամանքը, որը պետք է քրեական գործով պարզվի, խոսքը ապրանքի որակի մասին է, ամբողջությամբ վիժեցվել է, և որևէ գործողություն այդ ուղղությամբ չի կատարվում»,–օրաթերթի հետ զրույցում ասել է փաստաբանը։
Նա շեշտել է, որ բազմաթիվ միջնորդություններ ու բողոքներ անպատասխան ու անհետևանք են մնում:
Հիշեցնենք` ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանն ու մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը։
Գալստյանն այս տարվա փետրվարի 1-ին կալանավորվել էր զենքերի մատակարարման քրգործի շրջանակներում, իսկ մայիսին ազատ արձակվել։ Ըստ նոր քրեական գործի` նա և նախկին նախարար Տոնոյանը կալանավորվել են 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։