Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայաստանում ընդվզման ֆորմատն ընդլայնվում է. քաղտեխնոլոգն ասել է` ինչով է դա պայմանավորված

Վիգեն Հակոբյան. Հասարակական ակտիվությունը կարևոր նշանակություն կունենա, բայց ոչ առաջնային
Բաժանորդագրվեք
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։
Հայաստանում ընդվզման ֆորմատն ընդլայնվում է. բացի քաղաքական ուժերից, փողոց են դուրս գալիս նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և աստիճանաբար ներքաղաքական պայքարը սկսում է կրել ոչ թե զուտ ներքին, այլ ազգային ազատագրական բնույթ։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Ընդունվում է մի թեզ, որ իշխանությունը սպասարկում է օտարների շահերը, և եթե նման թեզը դառնում է գերիշխող, ապա հասարակության շահագրգիռ խավերի մոտ առաջանում է ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսություն։ Այն շարժումները, որոնք սկսվել են վերջին օրերին, եթե համադրվում են դասական ընդդիմության, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ, ապա քաղաքական ֆորմատն ինքնաբերաբար ընդլայնվում է»,– ասաց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի դիտարկմամբ` հայաստանյան ներքաղաքական զարգացումները շատ բանով պայմանավորված են արտաքին քաղաքական գործոնով, և եթե արտաքին քաղաքական ֆորմատում տեղի ունենան շոշափելի փոփոխություններ, արտաքին քաղաքական ֆոնը սկսի փոխվել, Փաշինյանի կառավարման հարցում աշխարհաքաղաքական կոնսենսուսը ճաք տա, ապա հայաստանյան ընդդիմադիր շերտերի համար իրավիճակը փոխելու առումով բավականին իրատեսական հնարավորություններ կառաջանան։
Арцвик Минасян во время заседания НС (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
«Դուք դատվելու եք». Արծվիկ Մինասյանը` Անդրանիկ Քոչարյանին և Վահագն Ալեքսանյանին
«Հասարակական տրամադրությունները և հասարակական ակտիվությունն առաջիկայում կարևոր նշանակություն են ունենալու, բայց ոչ առաջնային։ Կա այնպիսի կարծիք, թե ներքաղաքական դաշտն այնքան աղտոտված է, որ ցանկացած նախաձեռնություն, եթե կապվում է այս կամ այն քաղաքական հոսանքի հետ` ենթակա է տապալման, սակայն դա բավականին սխալ կարծիք է։ Տարաբնույթ շատ հոսանքների անհաջողությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ նրանք գնում են սխալ ճանապարհով` մտածելով, որ եթե հայտարարեն` իրենց շարժումը զերծ է քաղաքական միջամտությունից, ապա կհասնեն արդյունքի։ Ի վերջո, լոկալ շարժում նախաձեռնողներն ինչ–որ պահից հասկանում են, որ մասնատված պայքարը բերում է մեկուսացման»,– ասաց քաղատեխնոլոգը։
Հակոբյանի պնդմամբ` քաղաքական հարցերը լուծում են քաղաքական ուժերը, և եթե մեկնարկած հասարակական շարժումները ժամանակի ընթացքում գոյատևեն, ապա կարճ ժամանակ հետո ամեն ինչ իր տեղը կընկնի։
Ըստ նրա` հիմա ընթանում է մոբիլիզացիոն գործընթաց տարբեր շերտերի և ուժերի միջև, որտեղ կա էմոցիոնալ գործոնը, որովհետև գերիշխում է այն մտավախությունը, որ կա ևս մեկ ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթուղթ, առավել ևս, որ իշխանությունների կողմից ամեն ինչ արվում է գաղտնիության քողի ներքո։
Մինչև հայտնի փաստաթղթի ստորագրումը նախկին պաշտոնյաներին կպահեն կալանքի տակ. «Ժողովուրդ»
Նշենք`«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարել է, որ ընդդիմադիրներն ամեն օր հավաքվելու են Հանրապետության հրապարակում` մինչև այն «լցվի»։
Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կառավարությանը գաղտնազերծել դեկտեմբերի 15–ին ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը և ադրբեջանական կողմին միջանցքներ կամ տարածքներ չտրամադրել։
Բողոքի ակցիա` Հանրապետության հրապարակում. Կարին Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտ
Հիշեցնենք` նոյեմբերի 18-ն Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, որոնք վարչապետի խոսքով «ընդունելի են Հայաստանի համար»։
Նոյեմբերի 20–ին նաև պարզ դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала