Հայաստանը հաստատում է` Փաշինյանը մասնակցելու է Սոչիի եռակողմ բանակցություններին

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Բաժանորդագրվեք
Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կկայանա նաև առանձին` Փաշինյան-Պուտին հանդիպում։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։
Միաժամանակ նշեցին, որ Փաշինյանն առանձին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հիշեցնենք` Կրեմլի մամուլի ծառայությունն այսօր հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 26-ին եռակողմ բանակցություններ կանցկացնեն Սոչիում:
Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала