00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հայկական կողմի քայլը անհաջող փորձ է. Մելքոնյանը` հայ-թուրքական հարաբերությունների մասին

Մելքոնյան. Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործում որևէ դրական փոփոխություն չկա
Բաժանորդագրվել
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկատվությանը, ըստ որի` Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։
Ռուսաստանի Դաշնությունը քանիցս հայտարարել է, որ կողմ է ու պատրաստ է սատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ուղղակի այս պահին ստեղծված բարդագույն իրավիճակում դժվար է ասել, թե նման օրակարգի առաջքաշումը որքանով է տեղավորվում ընդհանուր տրամաբանության մեջ։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է հայ-թուրքական հարաբերությունների մասին պտտվող խոսակցությունները։
«Այդուհանդերձ պետք է նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով որևէ դրական փոփոխություն այս պահին չկա։ Գործող իշխանությունը հայտարարում էր, որ դրական ազդակներ է ստանում Թուրքիայից, մինչդեռ հիմա ակներև է, թե հարևան երկիրն ինչպիսի վերաբերմունք ունի Հայաստանի հանդեպ, հետևաբար դրական ազդակ կոչվածը որևէ կապ չունի իրականության հետ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում հատկապես մեծ պետությունները, Մինկսի խմբի համանախագահները միշտ էլ հայտնել են իրենց պատրաստակամության մասին»,– նշեց թուրքագետը։
Հայ-թուրքական սահման - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում. ԱԳՆ
Մելքոնյանի կարծիքով` հայկական կողմի նախաձեռնությունը թողնում է կիսաքայլի տպավորություն, որովհետև հաջորդականությունը գոնե տեսանելի չէ։ Նաև նախապայմանները տեսանելի չեն, թե ինչն է փոխվել այս ընթացքում, որ պաշտոնական Երևանը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ։ Ըստ նրա` եթե ՀՀ իշխանություններին ոգևորել է Թուրքիայի կառավարության երեկվա նիստում հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի քննարկումը` բացահայտ հակահայկական շեշտադրումներով, ապա դա այլ բան է, իսկ իրականում դրական որևէ փոփոխություն տեսանելի չէ։

«Նույնիսկ եթե սա Հայաստանի կողմից ինչ-որ խաղ սկսելու փորձ է, ապա թողնում է շատ անհաջող փորձի տպավորություն, իսկ Թուրքիայի համար երևի թե մեծ պատիվ է ու շատ առաջընթաց քայլ, որ հարավկովկասյան խնդիրները կարողանում է քննարկել Ռուսաստանի հետ, քանզի Հարավային Կովկասը մի տարածաշրջան է, որը Թուրքիայի համար անձեռնմխելի էր, նախկինում որևէ ակտիվ ռուս–թուրքական քննարկում չի եղել, որը վերաբերեր Հարավային Կովկասին»,– ասաց թուրքագետը։

Մելքոնյանի դիտարկմամբ`ներկայումս Հարավային Կովկասում լուրջ խնդիրների մասին խոսելն ու քննարկելն առանց Ռուսաստանի գործուն մասնակցության իհարկե հնարավոր չէ, հետևաբար հայկական կողմի քայլը ևս մեկ անգամ նպատակ ունի արձանագրել, որ Ռուսաստանը կարող է հավակնել այս կոնֆլիկտում ոչ միայն որպես ՀՀ դաշնակից մասնակցել, այլ որպես միջնորդ պետություն, ինչն այդ փաստի վերահաստատման օրինակ կարող է համարվել։
Նշենք`ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։
ՌԴ–ն դեմ է Թուրքիայի նկրտումներին․ ինչու հայերը չպետք է արագացնեն իրադարձությունները
Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ այս օգոստոսից, Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հանդես եկան հայտարարություններով, թե սահմանի մյուս կողմից դրական ուղերձներ են ստանում։ Սեպտեմբերին Թուրքիայի նախագահն անգամ հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։
Լրահոս
0