00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը չենք դիտարկի, ՌԴ դերն էլ անգնահատելի է». Փաշինյան

© Sputnik / Сергей ГунеевՓաշինյան–Պուտին հանդիպում
Փաշինյան–Պուտին հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Փաշինյան–Պուտին հանդիպում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը։ Նա նման կարծիք հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես մայիսի 12-ին, այնպես էլ նոյեմբերի 16-ին ՀԱՊԿ–ը համարժեք ձևով չարձագանքեց Ադրբեջանի քայլերին, Հայաստանը ե՞րբ կարող է դիտարկել ՀԱՊԿ–ից դուրս գալու հանգամանքը։
«Հայաստանը, չեմ կարծում, թե կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, քանի որ ՀԱՊԿ-ը նաև Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր օղակ է։ Որպես նախագահող երկիր` պետք է աշխատենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»,–ասաց Փաշինյանը։
Армянские военнослужащие на армянсо-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Փաշինյանն ասաց` ինչու ՌԴ առաջարկները հրապարակային չեն դարձնում
Սակայն, ըստ Փաշինյանի, վերջին շրջանում մի քանի իրողություններ եղան, որոնք պետք է արձանագրել. նախ ՀԱՊԿ երկրներից մի քանիսը վերջերս Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ըստ էության, թուրքական աշխարհի հռչակագիր, ռազմավարություն ստորագրեցին։ Սա, ըստ նրա, իրողություն է, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ։ Իսկ հաջորդ իրողությունն էլ այն է, որ Ռուսաստանը ՀՀ ռազմավարական գործընկերն է, և այդ գործընկերությունն անգնահատելի է։
«Ուզում եմ ընդգծել, որ չափազանց բարձր եմ գնահատում ՌԴ դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ–ում։ Պետք է արձանագրել նաև, որ, միաժամանակ, Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ` ՌԴ–ն բարեկամ և դաշնակից երկիր է նաև Ադրբեջանի համար»,–ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց` ինչ փաստաթուղթ է ստորագրելու
Նրա խոսքով` սա է պատճառը, որ ՌԴ–ն փորձում է ոչ ուժային լուծումներ գտնել և հակամարտության մեջ չներքաշվել։
Լրահոս
0