https://arm.sputniknews.ru/20211123/im-haghtanaky-nvirum-em-mer-bvolvor-hervosnerin-majrerin-u-qujrerin-levvon-arvonjan-35637317.html
Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին, մայրերին ու քույրերին. Լևոն Արոնյան
Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին, մայրերին ու քույրերին. Լևոն Արոնյան
Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանը հաղթել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված կայծակնային խաղի Tata Steel India Blitz մրցաշարում: 23.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-23T10:20+0400
2021-11-23T10:20+0400
2021-11-23T10:29+0400
լևոն արոնյան
լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները
շախմատիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/1236/52/12365296_0:118:1600:1018_1920x0_80_0_0_abb930c59261d01b5cd62c49a245db61.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կայծակնային շախմատի մրցաշարում տարած հաղթանակից հետո Facebook-ի իր էջում հուզիչ գրառում է կատարել ու իր հաղթանակը նվիրել Հայաստանին։Նա նշել է, որ այս պահին ինչպես աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ, իր մտքերը Հայաստանի հետ են, և ինքն անհամբեր սպասում է այն օրվան, երբ իր ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ:Հայ գրոսմայստերը շեշտել է`քանի դեռ հայ ժողովուրդը հավատում է և ամուր կանգնած է ոտքերի վրա, անմահ է:Նշենք, որ երեկ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված կայծակնային խաղի Tata Steel India Blitz մրցաշարում հաղթել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:Արոնյանն ու Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգաիսին 11,5-ական միավոր էին վաստակել։ Թայ-բրեյքի 2 պարտիաներում ոչ-ոքի էր գրանցվել: Արմագեդոն պարտիայում հաղթեց Լևոն Արոնյանը։
https://arm.sputniknews.ru/20181112/levon-aronyan-15618003.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1236/52/12365296_0:0:1600:1201_1920x0_80_0_0_c0162ea2d85b439c84e3032dbfe08d71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լևոն արոնյան, լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները, շախմատիստ
լևոն արոնյան, լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները, շախմատիստ
Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին, մայրերին ու քույրերին. Լևոն Արոնյան
10:20 23.11.2021 (Թարմացված է: 10:29 23.11.2021) Լևոն Արոնյանը հաղթել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված կայծակնային խաղի Tata Steel India Blitz մրցաշարում:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կայծակնային շախմատի մրցաշարում տարած հաղթանակից հետո
Facebook-ի իր էջում հուզիչ գրառում է կատարել ու իր հաղթանակը նվիրել Հայաստանին։
Նա նշել է, որ այս պահին ինչպես աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ, իր մտքերը Հայաստանի հետ են, և ինքն անհամբեր սպասում է այն օրվան, երբ իր ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ:
«Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար , և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։ Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին»,–գրել է Արոնյանը։
Հայ գրոսմայստերը շեշտել է`քանի դեռ հայ ժողովուրդը հավատում է և ամուր կանգնած է ոտքերի վրա, անմահ է:
Նշենք, որ երեկ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված կայծակնային խաղի Tata Steel India Blitz մրցաշարում հաղթել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Արոնյանն ու Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգաիսին 11,5-ական միավոր էին վաստակել։ Թայ-բրեյքի 2 պարտիաներում ոչ-ոքի էր գրանցվել: Արմագեդոն պարտիայում հաղթեց Լևոն Արոնյանը։