Իսրայելցի գիտնականները հայտնաբերել են կնոջը նյարդայնացնող, իսկ տղամարդուն հանգստացնող հոտը

© Sputnik / Павел Бедняков / Անցնել ֆոտոբանկՄետրո
Մետրո - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Մետրո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Հոտը, որն ազդում է մկների հուզական վիճակի վրա, փորձարկել են նաև մարդկանց վրա, այն նույն արդյունքն է տվել։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Վեյցմանի համալսարանի իսրայելցի գիտնականները ճապոնացի գործընկերների հետ համատեղ օրգանական միացություն են հայտնաբերել, որը գրգռում է կանանց և հանգստացնում տղամարդկանց։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։
Գիտությանն արդեն հայտնի են նյութեր, որոնք կենդանիների մոտ առաջացնում են ագրեսիա, կամ հակառակը` հանգստացնում նրանց։ Օրինակ` այդ նյութի հոտի ազդեցության տակ էգ ճագարը կարող է հարձակվել իր դռան մոտի մեկ այլ էգի ձագերի վրա։ Կան նյութեր, որոնք արգելափակում են արուների ագրեսիան միմյանց հանդեպ (նման նյութեր ուսումնասիրվել ու նկարագրվել են մկների և խլուրդների մոտ)։
Մասուրի հյութ - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2021
Բժիշկ-դիետոլոգը ասել է` որ մթերքներն են նպաստում արյան ջրիկացմանը
Ուսումնասիրության համար նման մի նյութ են վերցրել` գեքսադեկանալ։ Այն հայտնաբերվել է մկների մոտ, սակայն դրա ազդեցությունն ուսումնասիրվել է նաև մյուս կաթնասունների վրա։ Փորձի համար ընտրել էին 21-34 տարեկան 127 տղամարդ և կին։ Մի մասից պահանջեցին հոտ քաշել գեքսադեկանալի հիմքով բուրավետ յուղից, մյուսին տվեցին ոչ հոտավետը։ Այնուհետև փորձի մասնակիցներին նստեցրեցին համակարգչի դիմաց և առաջարկեցին խաղալ միմյանց հետ (իրականում նրանք համակարգչի դեմ էին խաղում)։
Խաղացողներին մոտ 10 դոլար էր տրվում, որը հակառակորդը (համակարգիչը) առաջարկում էր թողնել իր մոտ, ոչ շահավետ պայմաններով։ Այնուհետև, երբ մարդու համար ագրեսիայի շարժառիթը պատրաստ էր, մասնակիցներին առաջարկվում էր խաղալ մեկ այլ խաղ, որը կապված էր արձագանքի հետ. ով առաջինն էկրանին կնկատի պատկերների փոփոխությունը։ Միևնույն ժամանակ փորձի մասնակիցներն անընդհատ կարծում էին, թե միմյանց հետ են խաղում, այլ ոչ համակարգչի։ Հաղթողն իրավունք էր ստանում հակառակորդին բարձր և տհաճ ձայնային ազդանշան ուղարկել։
Գիտնականներն ապացուցել են COVID-19– ի դեմ պայքարում դիմակների արդյունավետությունը
Բացի այդ, փորձի մասնակիցների ձեռքերին տվիչներ էին ամրացնում, որոնցով հնարավոր էր հետևել, թե արդյոք նրանք բնազդաբար բռունցք են անում ջղայնությունից։ Երկու դեպքում էլ գեքսադեկանալը շնչած կանայք ավելի ուժեղ էին սեղմում բռունցքը և ավելի բարձր ձայնային ազդանշան էին ուղարկում։ Տղամարդկանց մոտ ագրեսիան ավելի թույլ էր արտահայտվում։
Նույն ռեակցիան ցույց տվեց նաև էլեկտրաէնցեֆալոգրաման. բուրավետ յուղով գեքսադեկանալը շնչած կանանց մոտ գլխուղեղի` հուզական վիճակի համար պատասխանատու հատվածներն ավելի ուժեղ էին գրգռվում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала