Նիկոլ Փաշինյանը Վահան Քերոբյանին Բելառուս է գործուղում

© Sputnik / Aram NersesyanՎահան Քերոբյանը ԱԺ–ում
Վահան Քերոբյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Վահան Քերոբյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Քերոբյանը վերադառնալուց հետո պետք է եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կմեկնի Բելառուսի Հանրապետություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել, որը հրապարակվել է վարչապետի կայքում։
«Քերոբյանին 2021 թվականի նոյեմբերի 24-26–ը գործուղել Բելառուս (Մինսկ)` Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ–բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով»,– նշված է որոշման մեջ։
Նիկոլ Փաշինյան, Ալեքսանդր Լուկաշենկո - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Փաշինյանն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Քերոբյանի գլխավորած պատվիրակությունում կլինեն նաև Արթուր Մարտիրոսյանը, Դավիթ Սահակյանը, Արմեն Այվազյանը, Լիլիթ Սարոյանը և Արթուր Պետրոսյանը։
Նրանց հետ մեկնելու է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը։
Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության անկման պատճառները
Քերոբյանը վերադառնալուց հետո պետք է եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала