Պանի՞ր, թե՞ պանրային մթերք. ի՞նչ իրավիճակ է հայաստանյան կաթնամթերքի շուկայում

© Sputnik / Asatur YesayantsРазличные сорта сыра
Различные сорта сыра  - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Բաժանորդագրվեք
Խանութում թթվասեր, կաթնաշոռ կամ պանիր ընտրելիս շատերը չեն մտածում, թե իրականում ինչ են գնում։ Հնարավորինս արագ կաթնամթերքի շուկան կարգի բերելու անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետը խոսել էր դեռևս 2020 թվականի հունվարին։ Բայց արդյո՞ք իրական փոփոխություններ տեղի ունեցան։
Օրինագիծը, որի համաձայն կաթնայուղի փոխարինիչով արտադրված կաթնամթերքը պետք է տուփի վրա տեսանելի մակնշում ունենա, արդեն ԱԺ է ուղարկվել` քննարկման։
Կառավարությունն առաջարկում է նաև բնական կաթից և փոխարինիչով արտադրված ապրանքները խանութներում իրարից առանձին վաճառել, որպեսզի գնորդի համար հեշտ լինի կողմնորոշվելը։
Ի դեպ, ԵԱՏՄ երկրների կանոնակարգով` համապատասխան փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեին դեռ մի քանի տարի առաջ։ Սակայն որևէ էական փոփոխություն կաթնամթերքի շուկայում տեղի չի ունեցել։
Покупатель в отделе молочных продуктов в супермаркете - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Յուղի փոխարինիչով կաթնամթերք արտադրողները ստիպված կլինեն սպառողին հայտնել ճշմարտությունը
Սայլը տեղից մինչ օրս չի շարժվել։ Իսկ ովքեր ցանկանում են հասկանալ, թե ինչ են գնում, պետք է կարդան մթերքի բաղադրությունը։ Սակայն դեռ բոլորովին վերջերս չէր կարելի հույս դնել բաղադրության մեջ նշված բաղադրիչների վրա։ Ցավոք, արտադրողների շարքում (ընդ որում` ինչպես հայրենական արտադրողների, այնպես էլ արտասահմանյան, շատերը կային, որ կեղծիքներ էին թույլ տալիս մակնշման հարցում` թաքցնելով բուսայուղերի օգտագործումը։ Եվ, այդ առումով, վերջին մի քանի տարվա ընթացքում իսկապես էական փոփոխություններ տեղի են ունեցել։
ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի խոսքով` խոշոր արտադրողներն այսօր, որպես կանոն, կաթնամթերքի ստացման երկու եղանակ են կիրառում` բնական հումքով և փոխարինիչով։

«Կաթնամթերքի շուկայում վերջին ուսումնասիրություններն իրականացրել ենք նախորդ տարի, և, ինչպես պարզվեց, կաթնայուղի փոխարինիչի օգտագործման հետ կապված մակնշումն ընդհանուր առմամբ բարեխղճորեն կատարվում է։ Այսինքն, եթե, օրինակ, թթվասերի բաղադրության մեջ բուսայուղ է օգտագործվում, դա նշված է տուփի վրա», – ասաց նա։

Մասնագետը նշեց, որ հիմնականում ստուգվել են այնպիսի մթերքներ, ինչպիսիք են թթվասերը, պանիրն ու կաթնաշոռը, ընդ որում. ոչ միայն հայրենական, այլև արտասահմանյան արտադրողների, որոնք իրենց ապրանքը մատակարարում են հայկական շուկա։
Այսպիսով` այդ մթերքների վրա նշված բաղադրությանը կաթնայուղի փոխարինիչի մասով հիմնականում կարելի է վստահել։
«Թեև որոշ արտադրողներ փոքր խորամանկությունների են դիմում։ Օրինակ` նրանք կարող են «արտադրված է թթվասերի տեխնոլոգիայով» նախադասության մեջ ընդգծել թթվասեր բառը։ Սակայն, ընդհանուր առմամբ, մակնշումը համապատասխանում է արտադրանքին։ Այլ հարց է, որ սպառողները հաճախ դրան ուշադրություն չեն դարձնում», – նշեց Պիպոյանը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2021
Բնական կաթնամթերքն ու փոխարինիչները ՀՀ–ում նույն գնով են վաճառվում
Ավելի վաղ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարել էր, որ վերջին երկու տարվա ընթացքում խախտումներով մակնշումների թիվը պակասել է, սակայն նման դեպքեր այունամենայնիվ գրանցվում են։
Ի դեպ, վերջին շրջանում որոշ սուպերմարկետների վաճառասեղաններին կարելի է «Պանրային մթերք» կամ «Արտադրված է թթվասերի տեխնոլոգիայով» գրությամբ արտադրանք տեսնել։ Այդպիսով` տնտեսվարողը սպառողին իրազեկում է այն մասին, որ արտադրանքը պատրաստված է ոչ թե կաթնայուղից, այլ փոխարինիչով։
Ինչո՞վ են պայմանավորված արտադրողների չարաշահումները
Ինչպես հայտնի է` կաթնայուղի փոխարինիչը բնական արտադրանքից կրկնակի էժան է։ Այդ է պատճառը, որ դրանք այդքան «սիրվել» են արտադրողների կողմից, որոնք կարող են «բնական» արտադրանքը վաճառել հանրության համար քիչ թե շատ մատչելի գներով։
Թեպետ այստեղ ակնհայտ է կյանքի որակի հետ կապված խնդիրը։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով` մարդկանց կենսամակարդակի վատթարացման մակարդակը հանգեցնում է էժան սննդամթերքի պահանջարկի ավելացմանը։ Իսկ դա իր հերթին մեծացնում է արտադրողների կողմից չարաշահումների ռիսկը։

«Միևնույն ժամանակ, վերահսկող մարմինները միշտ չէ, որ լավ են կատարում իրենց պարտականությունները ինչպես ստուգումների պարբերականության, այնպես էլ մեթոդների տեսանկյունից», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

«Սպառողը հասկանում է, որ նախ` որակյալ ապրանքների առաջարկն այդքան էլ մեծ չէ, և երկրորդ` այն չի համապատասխանում նրա գրպանին։ Հետևաբար, որոշ մարդկանց համար նման ինքնախաբեությունը նույնիսկ հարմարավետ է», – պարզաբանեց փորձագետը։
Ըստ նրա` առանց պետական վերահսկման մի կողմից և պետական աջակցման` մյուս կողմից, Հայաստանում կաթնամթերքի շուկայում անխուսափելիորեն միշտ բացասական երևույթներ են տեղի ունենալու։
Փոխարինիչներով արտադրված ապրանքների ծավալը կարող է գերազանցել բուն կաթնամթերքի ծավալը - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2021
ՌԱԴԻՈ
Ինքնախաբեության գնալը նույնիսկ կոմֆորտ է դարձել. Պիպոյանը` փոխարինիչով ապրանք գնելու մասին
Ինչ վերաբերում է բնական հումքից և փոխարինիչի կիրառմամբ արտադրված ապրանքների առանձին վաճառքի նախաձեռնությանը, Պիպոյանը նշեց.
«Կաթնամթերքի առանձին վաճառքի փորձ կա աշխարհի մի շարք երկրներում, բայց դժվար է ասել, թե ինչպես այն կկիրառվի Հայաստանում և ինչպիսին կլինի արդյունքը»։
Շուկայում առկա չարաշահումների մասին խոսել է նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։ Նրա խոսքով` շուկայում կան խաղացողներ, որոնք «կեղծված» արտադրանքը վաճառում են նույն գնով (կամ չնչին տարբերությամբ), ինչ բնական մթերքով արտադրողները։
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ուժի մեջ մտան ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում արված փոփոխությունները, որոնց համաձայն` կաթնայուղի փոխարինիչ օգտագործող արտադրողները չպետք է տուփի վրա գրեն «կաթ», «կեֆիր», «թթվասեր» և այլն։
«Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին». ՏՄՊՊՀ նախագահը՝ ձվի գնի մասին
Այս պահանջները խախտելու համար նախազգուշացում է նախատեսվում, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում` 30 հազար դրամ տուգանք։
Ի՞նչ են իրենցից ներկայացնում կաթնայուղի փոխարինիչներն ու որքանո՞վ են դրանք վնասակար առողջության համար
Կաթնայուղի փոխարինիչները բուսայուղի մշակված արտադրանք են, որոնք իրենց ֆիզիկաքիմիական հատկություններով մոտ են կաթնայուղին։ Դրանք արտադրվում են արմավի, կոկոսի, եգիպտացորենի, սոյայի և այլ յուղերի հիման վրա։ Սպառողական բնութագրի բարելավման նպատակով որոշ արտադրողներ տարբեր սննդային հավելումներ են օգտագործում։
Մինչ օրս մասնագետների շրջանում միասնական կարծիք չկա այն մասին, թե որքանով են օգտակար կամ վնասակար կաթնայուղի փոխարինիչները։ Օրգանիզմի համար հիմնականում վտանգ կարող են ներկայացնել դրանց բաղադրության մեջ առկա տրանսճարպերը։

«Մենք ուսումնասիրություններ են անցկացրել նախորդ տարի թթվասերում տրանսճարպերի պարունակության վերաբերյալ։ Ինչպես պարզվել է` հայրենական արտադրանքներում իսկապես առկա են տրանսճարպեր, սակայն այնքան քիչ քանակի, որ լուրջ վտանգ չեն ներկայացնում հանրային առողջության համար», – պարզաբանեց Դավիթ Պիպոյանը։

Մասնագետի կարծիքով` տրանսճարպերը կարող են վտանգավոր լինել առողջության համար, եթե օրական ստացած բոլոր կալորիաների 1%–ն են կազմում։
Պիպոյանը նշեց նաև, որ հաճախ կաթնայուղի փոխարեն օգտագործվում է արտադրության մեջ շատ գործածվող (հատկապես հրուշակեղենի) սպրեդը։
Посетитель в магазине - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2021
Կաթնամթե՞րք, թե՞ բուսական հավելումներով արտադրանք. սպառողն այսուհետ հեշտ կկողմնորոշվի
Թերևս կաթնայուղի փոխարինիչների թվում ամենավիճահարույցը արմավի յուղն է։ Պնդումները, թե այն առողջությանն առանձնակի է վնասում, գիտականորեն ապացուցված չեն։ Սակայն արմավի յուղի վերաբերյալ հիմնական դժգոհությունն այն է, որ այն նյութեր է պարունակում, որոնք սխալ ջերմային մշակման դեպքում կանցերոգեն նյութեր են առաջացնում։
ԵՄ–ում գործող նորմերի համաձայն` դրանց պարունակությունը չպետք է գերազանցի 1 կգ–ում 1 մգ–ն։ Սակայն արմավի յուղի ոչ պատշաճ մշակման դեպքում մինչև 1 կգ-ում 10,5 մգ քաղցկեղածին նյութերի առաջացման վտանգ կա։
Իսկ այդ յուղի վնասակարության մասին խոսակցություններից հետո աշխարհի բոլոր երկրների արտադրողները սկսեցին թաքցնել այդ բաղադրիչի առկայությունը, և դրա պատճառով սխալ մշակման վտանգը միայն ավելանում է։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ արմավի յուղի օգտագործումը աշխարհի ոչ մի երկրում արգելված չէ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала