00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Ստեփանակերտի ԲԿ–ին

Բաժանորդագրվել
Խաղաղապահները, բարերարների հետ համատեղ, մոտ ժամանակներս կփոխանցեն նաև անխափան սնուցման աղբյուրներ ու տաքացուցիչներ:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Արցախի հանրապետական բժշկական կենտրոնին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ համատեղ ցրտերն ընկնելուց առաջ մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում:
Ակցիայի շրջանակներում ռուս խաղաղապահները 200 տաք ծածկոցների տեսքով մարդասիրական բեռ են հանձնել հանրապետական բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքին ՝ մոտ 1 տոննա ընդհանուր քաշով:

«Ստեփանակերտ քաղաքի բժշկական կենտրոնում մարդասիրական ակցիա է անցկացվել «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ հիվանդանոցին 200 ծածկոց է փոխանցվել։ Մինչև ցուրտն ընկնելը նախատեսվում է ևս մեկ մարդասիրական ակցիա անցկացնել՝ փոխանցել անընդհատ սնուցման աղբյուրներ և ջեռուցիչներ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լիտվինովը։

Ակցիան տեղի է ունեցել Ստեփանակերտի բժշկական կենտրոնում, որտեղ գույքը հանձնվել է հիվանդանոցի ֆոնդին: Խաղաղապահները, բարերարների հետ համատեղ, մոտ ժամանակներս կփոխանցեն նաև անխափան սնուցման աղբյուրներն ու տաքացուցիչները:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական խաղաղապահ զորախմբին, ինչպես նաև «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիային, որը մեզ վերմակներ է տրամադրել: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեզ այս հնարավորությունը ընձեռելու համար, որ մեր հիվանդները տաք տեղում լինեն և ոչ մի բանի կարիք չունենան», - ասել է բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի գլխավոր բուժքույր Արինա Աբովյանը։
1 տարվա ընթացքում խաղաղապահները ԼՂ բնակիչներին մոտ 300 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել
Մարդասիրական բեռը Ռուսաստանից Արցախ է տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։ Տարվա ընթացքում իրականացվել է ավելի քան 226 մարդասիրական միջոցառում, այդ թվում՝ ավելի քան 80 խոշոր մարդասիրական ակցիաներ բնակավայրերում, դպրոցներում, մանկապարտեզներում և տուն-ինտերնատներում, ինչպես նաև ավելի քան 100 անգամ հասցեական մարդասիրական օգնություն է ցուցաբերվել հեռավոր շրջաններում՝ Արցախում կողմերի սահմանազատման գծի երկայնքով:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0