00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի դեմ քրգործում որևէ ապացույց չկա. Աննա Մկրտչյանը վստահ է` գործը «կարված» է

© Sputnik / Aram NersesyanԱննա Մկրտչյան
Աննա Մկրտչյան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Աննա Մկրտչյան
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իշխանությունը գործում է կոռումպացված քննիչների և դատավորների միջոցով ընդդիմադիրների դեմ քրեական գործեր հարուցելու համար:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործում որևէ ապացույց չկա, սակայն քննչական մարմինը ստիպված է հետաքննություն սկսել, քանի որ հանձնարարական է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Նշենք, որ Սարգսյանին առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանը շատ մանրամասն ներկայացրել է, որ երեք տարվա ընթացքում գործի հետ կապված որևէ փաստական տվյալ չի փոխվել, պարզապես փոխվել են ուղղորդումներն ու հրահանգավորումները , որ Սարգսյանն արդեն ոչ թե պետք է հարցաքննվի որպես վկա, այլ ստանա մեղադրյալի կարգավիճակ»,–նշեց Մկրտչյանը։

Նրա խոսքով` իշխանությունը գործում է` օգտագործելով կոռումպացված քննիչներին և դատավորներին, որոնք նրանց անհրաժեշտ որոշումներ են կայացնում։
Эдуард Шармазанов в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2021
Սերժ Սարգսյանը չի վախենում կալանավորվելուց. Շարմազանովը մեղադրանքը շինծու է համարում
Այս համատեքստում Մկրտչյանը կարևորեց հատուկ հանձնաժողովի ձևավորումը, որը կուսումնասիրի քրեական գործերի բաշխման գործընթացը, և համապատասխան վարույթի միջոցով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրա համոզմամբ՝ ընդդիմադիր գործիչներին ձևական քրեական գործեր են «կարվում» և դրանք վստահվում են միայն իշխանություններին հավատարիմ դատավորներին և քննիչներին։

«Իսկ այդ գործընթացներում նրանց օգնում են բազմաֆունկցիոնալ և անփոխարինելի «սիլվաներ», որոնք միշտ հայտնվում են այն պահին, երբ անհրաժեշտություն կա պայքարելու մարդկանց դեմ, որոնք ունեն հայրենիք, կարող են ցույց տալ դիմադրություն»,- ասաց պատգամավորը:

Ավելի վաղ նախկին նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ խոսքը սկանդալային գործարար Սիլվա Համբարձումյանի գործի մասին է, որը 2018-ի նոյեմբերին հայտարարել էր, որ տարբեր ժամանակներում կաշառել է բարձրաստիճան պաշտոնյաներին: Ի սկզբանե Համբարձումյանը պնդում էր, որ կաշառք չի տվել Սերժ Սարգսյանին և ծանոթ չի եղել նրա հետ։ Այժմ նա փոխել է իր ցուցմունքները։
Մակինյանն այս առնչությամբ բոլորի ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքին, որ իշխանությունները գործարար Համբարձումյանի ցուցմունքներից միայն երեք տարի անց հանկարծ որոշեցին, որ նա, այնուամենայնիվ, կաշառք է տվել Սարգսյանին, որը երկու տարի առաջ նույն գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա։
Լրահոս
0