00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սովետական կինոկատակերգության հայկական տարբերակը, կամ գնաճը ցուցանիշիս վնաս չէ

© Sputnik / Asatur YesayantsВаган Керобян на праздничных мероприятиях Дня Независимости Армении (21 сентября 2019). Гюмри
Ваган Керобян на праздничных мероприятиях Дня Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Բաժանորդագրվել
Սովետական կինոկատակերգության հայկական տարբերակը՝ նախարարն, իհարկե, խեղաթյուրում է իրականությունը, բայց նա սուտ չի ասում
​Եկեք անկեղծ լինենք։ Երբ մի քանի ամիս առաջ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը վարդագույն երանգներով ներկայացրեց մեր հարազատ տնտեսության վիճակը և հեռանկարները, շատերը, մեղմ ասած, զարմանք ապրեցին։
Իսկապես, կառավարության անդամը սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Երկնիշ տնտեսական աճն, իհարկե, լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում»։
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Եթե չլինի, ես հրաժարականիս դիմումը կտամ վարչապետին. Քերոբյանը` իր կանխատեսման մասին
Սկզբից երևի մտածեցիք՝ այս ինչ հեքիաթային երկիր է նկարագրում մարդը, բայց հետո հավանաբար հիշեցիք «Զգուշացիր ավտոմեքենայից« կինոնկարը, որտեղ գլխավոր հերոսի ընկերը՝ քննիչ Մաքսիմ Պոդբերյոզովիկովը, դատավարության ժամանակ ասում է. «Յուրի Դետոչկինը, իհարկե, մեղավոր է, բայց նա… մեղավոր չէ»։
Ճիշտ այդպես էլ կարելի է փաստել՝ մեր էկոնոմիկայի նախարարն առաջին հայացքից, կարծես թե, իրականությանը չհամապատասխանող պատկեր է ներկայացնում, բայց հո ակնհայտ սուտ չի՞ ասում։
​Ախր, ցանկացած ճգնաժամին հաջորդող տարին կարելի է ներկայացնել որպես աննախադեպ հաջողությունների ժամանակաշրջան։ Ինչո′ւ։ Հենց այն պատճառով, որ այս տարվա թվերը փայլում են անցած տարվա թվերի ֆոնի վրա։ Իսկ անցած տարին, ըստ Համաշխարհային բանկի, այսպիսին էր՝ իր անմխիթար ցուցանիշներով Հայաստանը Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ-ում զիջում էր միայն Չեռնոգորիային, Խորվաթիային, Կոսովոյին և Ղրղզստանին։ Համաշխարհային բանկը մանրամասնում է.

«2020 թվականը Հայաստանը փակում է 8 տոկոս տնտեսական անկումով»։

Նկատե′ք` նույնիսկ մեր անմիջական հարևանների տնտեսության անկման մակարդակն անցած տարի եղել է մերինից գոնե մի փոքր ավելի բարվոք՝ Վրաստանում 6 տոկոս, Ադրբեջանում` 5։​
Հիմա մի՞թե պարզ չէ, որ եթե կորոնավիրուսի և պատերազմի պատճառով անցած տարի մենք ունեցել ենք 8–տոկոսանոց անկում, ապա այսօրվա թեկուզ մի փոքր ավելի բարձր ցուցանիշը կարող եմ ներկայացնել որպես երկնիշ տնտեսական աճ։ Այս մանիպուլյատիվ ֆոկուսի ընդամենը մի քանի օրինակ բերեմ։
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Ապաշրջափակման արդյունքում Հայաստանի տնտեսությունը 30 տոկոսանոց աճ կգրանցի. Քերոբյան
Այս տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է ավելի քան 23 տոկոս։ Համաձայնե′ք` ճիշտ է ասում նախարարը՝ չափազանց տպավորիչ երկնիշ աճ։ Բայց ինչի՞ հետ համեմատած՝ անցած անկումային տարվա հետ։ Իսկ եթե ձեզ մի քիչ նեղություն տաք ու գտնեք այն ցուցանիշները, որոնք արձանագրվել են 2019 թվականին, երբ դեռ չկար ո′չ համավարակ, ո′չ էլ պատերազմ, զարմանքով կհայտնաբերեք, որ այս տարվա այդ 23 տոկոսը, ձեր աչքի առջև վայրկենապես հալվում է ու դառնում… ընդամենը 2 տոկոս։
​Եթե ուզում եք` էլի օրինակներ բերեմ, որոնք ապացուցում են, որ ինչպես հայտնի կինոյում, Հայաստանի նախարարն, իհարկե, ճիշտ է ասում, բայց նա… ճիշտ չի ասում։
Տնտեսական աճ խոստացողը պետք է տեսնի, թե ինչ է արել անցած տարիների ընթացքում. տնտեսագետ
Հիշո՞ւմ եք, թե ինչ հպարտությամբ էր գրել մեր կառավարության անդամը. «Հայաստանն արդեն շինհրապարակ է»։ Իսկապես, եթե այս տարվա ապրիլը համեմատեք անցած տարվա նույն ամսվա հետ, կստացվի, որ շինարարության աճը պարզապես ֆանտաստիկ է՝ գրեթե 88 տոկոս։ Իսկ հիմա մի′ ալարեք ու համեմատեք այս տարվա գարունը նախանցած տարվա գարնան հետ։ Ու գիտե՞ք ինչ կստացվի՝ շինարարության ծավալը ոչ թե ավելացել, այլ նվազել է 8 տոկոսով։ Ա′յ քեզ շինարարական հրապարակ, որը երկու տարում փոքրացել է Շագրենի կաշվի նման։
​Ընդհանրապես, սա երևի թե ներկա իշխանությունների գյուտերից մեկն է՝ շահեկան համեմատության միջոցով ապացուցել անապացուցելին։ Օրինակ, վերցնում եք այս տարվա ամենալավ ցուցանիշը, կողքին դնում եք նախկինների ամենավատ ցուցանիշը և ասում՝ ինքներդ դատեք, թե ինչ անճարակ էին նախկինները և որքան տաղանդավոր ենք մենք։
Очередь в одном из крупных супермаркетов Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Աճել են գներն ու շինարարության ծավալները, նվազել` աշխատավարձերն ու տնտեսական ցուցանիշները
Դե ո՞վ պիտի ժամանակ ծախսի, խորանա նախորդ տարիների իրողությունների մեջ և ի վերջո հայտնաբերի, որ դուք դիտմամբ վերցրել եք այն թիվը, որն ամենաանհաջողն է եղել նախկինների օրոք, այնինչ հաջորդ տարի այդ նույն նախկիններն այնպիսի նվաճում են ունեցել, որի մասին դուք երազել անգամ չեք կարող։
Կամ, օրինակ, կարող եք փաստել, որ այս տարի միջին աշխատավարձն ավելացել է 7 տոկոսով, ինչը միանգամայն ճիշտ է, բայց համեստորեն լռել այն մասին, որ միայն պարենային ապրանքների գներն այս տարի աճել են 13 տոկոսով, այսինքն իմ՝ միջին աշխատավարձ ստացողիս կյանքը ոչ միայն դույզն իսկ չի բարելավվել, այլև ահագին դժվարացել է։ Ու ամենագլխավորը՝ ախր սուտ էլ չեք ասում. Դետոչկինն, իհարկե, մեղավոր է, բայց նա… մեղավոր չէ։
Լրահոս
0