ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է «Ազատագրական շարժման» պահանջներին

© Sputnik / Aram NersesyanԱզատագրական շարժման հավաքը Հանրապետության հրապարակում (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Ազատագրական շարժման հավաքը Հանրապետության հրապարակում (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Ազատագրական շարժման հավաքը Հանրապետության հրապարակում (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Բաժանորդագրվեք
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ևս պահանջում է կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է «Ազատագրական շարժման» ներկայացրած պահանջներին։ Նման հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը` հավելելով, որ այսօր աշխատանքային հանդիպում է կայացել «Ազատագրական շարժմանը» միացած Կարին Տոնոյանի, Արա Զոհրաբյանի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է շարժման նպատակն ու խնդիրները:
Пустые стулья рядом с флагом - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Ստեղծվել է ծանրագույն իրավիճակ. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է արել
«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, կարևորելով շարժման ծավալած ազգանվեր գործունեությունը, առաջ քաշված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը` միանում է առաջ քաշված պահանջներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ այդ պահանջներ են` կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն։ Բացի այդ, շարժումը պահանջում է, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
«Նահանջել չկա». Ազատագրական շարժման անդամներին մետրոյի մոտից տարել են ոստիկանություն
Հիշեցնենք, որ «Ազատագրական շարժումն» արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ և հանրահավաքներ է իրականացնում։ Այսօր նույնպես հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала