ԱԺ քննիչ հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել կառավարությանն ու «Հայաստան» հիմնադրամին

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Արծվիկ Մինասյան
Բաժանորդագրվեք
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները դիմել են նաև ԶԼՄ–ներին և քաղաքացիներին։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և ՀՀ պետական բյուջե փոխանցած միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների անդամները պահանջներ են ներկայացրել կառավարությանն ու հիմնադրամին։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում։
«Տվյալ քննիչ հանձնաժողովն ավելի քան 1 ամիս է` ստեղծվել է իրավունքի ուժով, սակայն Ազգային ժողովի նախագահն առ այսօր չի հաստատել քննիչ հանձնաժողովի կազմը։ Նկատի ունենալով, որ քննիչ հանձնաժողովի նախագահը իրավունքի ուժով նշանակված է, ինչպես նաև հայտնի են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 3 անդամների անունները՝ արձանագրում ենք, որ քննիչ հանձնաժողովն իրավազոր է պատկան մարմիններից և անձանցից պահանջել ու ստանալ իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստան հիմնադրամ - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
«Հայաստան» հիմնադրամի աուդիտի արդյունքներն ամփոփվել են. Փաշինյանը մանրամասներ հայտնեց
Պատգամավորները դիմել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներին և քաղաքացիներին՝ հայտնելով, որ պատրաստ են վերջիններիս կողմից բացահայտված, ինչպես նաև հիմնավոր կասկած պարունակող տեղեկությունները քննարկել քննիչ հանձնաժողովում։
Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել է հոկտեմբերի 23-ին և պետք է ունենա 11 անդամ։ Հանձնաժողովի նախագահը Արծվիկ Մինասյանն է, առայժմ հայտնի է երեք անդամների անունները` Հայկ Մամիջանյան, Էլինար Վարդանյան, Թադևոս Ավետիսյան։
Հիշեցնենք` «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի ժամանակ հավաքագրված միջոցներից ավելի քան 52 միլիարդը փոխանցվել էր պետական բյուջե։
2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների և առիթ էր դարձել, և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» հիմնադրամի հասցեին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала