00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Միհրան Մախսուդյան
Ժողովրդից մանդատ ստացածներն այսօր պետք է լինեն ժողովրդի կողքին․ Միհրան Մախսուդյան
18:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չգործող արգելքը. ինչպես են թուրքական ու ադրբեջանական ապրանքները հայտնվում Հայաստանում

© Sputnik / Andranik GhazaryanԹուրքական ապրանքանիշի պիտակ
Թուրքական ապրանքանիշի պիտակ - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Բաժանորդագրվել
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Թուրքիայից և Ադրբեջանից ներկրումների մեխանիզմները։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Չնայած 1 տարի առաջ սահմանված արգելքին` թուրքական ապրանքները շարունակում են ներմուծվել Հայաստան մաքսանենգ ճանապարհով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Թուրքական ապրանքները Հայաստան են հասնում relabeling-ով (վերապիտակավորում)։ Այսինքն` Վրաստանում դրանք փոխվում են ծագման երկրի սերտիֆիկատներով, բրենդներով։ Եվ Հայաստան են մտնում ոչ միայն թուքական, այլև ադրբեջանական ապրանքներ»,–ասաց Մանասերյանը։
Հայաստանին, նրա խոսքով, ոչ միայն չի հաջողվում թուլացնել կախվածությունը թուրքական ապրանքներից ու դրանք փոխարինել ԵԱՏՄ երկրների արտադրանքով, այլև չի հաջողվում տնտեսական հարաբերություններ զարգացնել ԵԱՏՄ կարևոր գործընկեր հանդիսացող այլ երկրների` Չինաստանի, Վիետնամի ու այլ երկրների հետ։
Վերլուծելով Հայաստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները, Մանասերյանն ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ ԵԱՏՄ երկրների միջև արդյունաբերական կոոպերացիա ձևավորել դեռևս չի հաջողվում։

«Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Բելառուսում, թե՛ Ղազախստանում կան ձեռնարկություններ, որոնք կարող են միասնաբար արտադրական շղթա ձևավորել,– ասաց Մանասերյանը,– մեր հաշվարկներով` դրանք մի քանի տասնյակ ոլորտներ են` մեքենաշինություն, գործիքաշինություն, տեքստիլ արդյունաբերություն, սննդի արդյունաբերություն»։

Համաշխարհային պարենային ճգնաժամի պայմաններում, սակայն, Մանասերյանը հատկապես կարևորում է ագրոարդյունաբերական միասնական համալիրի ձևավորման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով` այդ նախաձեռնությունը կարող է բացառիկ նշանակություն ունենալ ԵԱՏՄ ներքին շուկայում պարենային ապրանքների գները մեղմելու ու պարենային նվտանգության ապահովման համար։
 Մինչև երբ պետք է շարունակվի թուրքական ապրանքների ներկրման արգելքը. Քերոբյանի տարբերակը  - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2021
ՌԱԴԻՈ
Հերթով զմռսում ենք սողանցքները. Քերոբյանը` շուկայում թուրքական ապրանքի առկայության մասին
«Ցավոք, ԵԱՏՄ բոլոր 5 երկրներում ամենաբարձր մակարդակներում դեռևս բավարար չի ուսումնասիրված մեր ներուժը և համագործակցության փոխարեն առանձին ընկերություններ իներցիոն ուժով միմյանց դուրս են մղում ներքին շուկաներից։ Իհարկե, մրցակցութոյւնը լավ բան է, բայց, եթե մենք 5 երկրներով շարունակենք միմյանց հանդեպ սրել մրցակցությունը, դա կարող է հանգեցնել նրան, որ երրորդ երկրներից ներհոսքը դեպի ԵԱՏՄ շուկա կակտիվանա, և տեղական արտադրողը, իր դիրքերն ամրապնդելու փոխարեն, ավելի խոցելի կդառնա»,– կարծում է Մանասերյանը։
Միության շրջանակներում խնդրահարույց է մնում նաև տրանսպորտային հղորդակցությունների հարցը։ Մասնավորապես` Հայաստանի համար օրակարգային է մնում ՌԴ–ից Վրաստանի տարածքով` Վերին Լարսով անցնող Ճանապարհը, որը ձմռանը լուրջ բարդությունների առաջ է կանգնեցնում փոխադրողներին։
Եվ չնայած առկա խնդիրներին` Թաթուլ Մանասերյանի համոզմամբ` ԵԱՏՄ պոտենցիալը շատ ավելի բարձր է, քան այն այսօր օգտագրծվում է իրականում։
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2021
Ապաշրջափակումը չի նշանակում, որ թուրքական կապիտալը կկլանի հայաստանյան բիզնեսը. փոխվարչապետ
Հիշեցնենք` նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021թ.–ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն աճել են դեպի Բելառուս` 20%-ով, դեպի Ղրղզստան՝ 50%-ով, դեպի Ղազախստան՝ 90%-ով:
Մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը` Թաթուլ Մանասերյանը նախ շեշտեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունն այդ ձեռքբերումների հետ ոչ մի առնչություն չունի։ Դրանք,նրա խոսքով, մասնավոր ընկերությունների աշխատանքի արդյունքներն են։ Ավելին` նույն քաղաքական ուժը, նրա դիտարկմամբ, ժամանակին «փողով լսումներ էր կազմակերպում ԱԺ–ում` ԵԱՏՄ–ից դուրս գալու հարցով»։
Ինչ վերաբերում է արտահանման ծավալների 27.4 տոկոս ավելացմանը` Մանասերյանի գնատահմամբ, դա մեր երկրի համար վատ ցուցանիշ չէ, բայց նաև այն ցուցանիշը չէ, որով երկիրը պետք է բավարարվի։

«Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը հատկապես մեծ ներուժ ունի գյուղմթերքների արտահանման, սննդի արտադրության, գյուղմթերքների վերամշակման մասով, ալկհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, հյութերի, պահածոների արտադրության մասով։ Այս ամենը մեծ պահանջարկ է վայելում ԵԱՏՄ–ում, ու պետք է այդ ուղղությամբ ավելի համադրված քայլեր իրականացնել»,– ասաց նա։

Сделано в Турции - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
ՀՀ–ն չի ֆինանսավորի Թուրքիայի գանձարանը. թուրքական ապրանքների արգելքը երկարաձգվեց 6 ամսով
Հիշեցնենք, որ 2020թ.-ին ընդունված որոշմամբ` Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021թ–ի հունվարի 1-ից։ 2021թ–ի հունիսի 26-ի նիստում կառավարությունը ևս վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։
Գործող արգելքի ժամկետն ավարտվում է 2022թ–ի հունվարի 1-ին։
Լրահոս
0