Հայ-ադրբեջանական երկու հանդիպումներից առաջ պարզ է ընդամենը այն, որ ոչ մի բան պարզ չէ

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Բաժանորդագրվեք
Եկեք անկեղծ լինենք։ Ղարաբաղյան բանակցությունների պատմության ընթացքում եղել են նաև, այսպես ասած, միմյանց հետ խոսելուց հրաժարվելու փուլեր, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն հանդիպել մեկ-երկու տարի շարունակ։ Հիմա ճիշտ հակառակն է։
Հայ-ադրբեջանական երկու հանդիպումներից առաջ պարզ է ընդամենը այն, որ ոչ մի բան պարզ չէ
Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կունենան երկու հանդիպում՝ ռուսաստանյան և եվրոպական։ Համաձայնեք` շատ լավ առիթ է խոսելու ամենակարևորի մասին՝ Արցախի հիմնախնդիր, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտում, հաղորդակցությունների վերաբացում և նույնիսկ հումանիտար հարցեր։ Բայց կստացվի՞ արդյոք խոսակցությունը։
Տեսեք։ Հայտնի պնդում կա, որ եթե դու բանակցությունների ես գնում շատ վճռական մտադրություններով, արդեն հաջողության կեսն է, և հակառակը՝ երբ մարդը ընդդիմախոսի հետ վեճը սկսելուց առաջ տատանվում է և նույնիսկ հրապարակայնորեն է խոստովանում, որ վստահ չէ՝ արդյո՞ք մի քանի տասնամյակ շարունակ արդարացի պայքար է մղել, շատ դժվար է բարենպաստ արդյունք ակնկալելը։ Բայց հենց այդպիսին է այսօրվա իրողությունը՝ Բաքվում միանշանակ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղ այլևս գոյություն չունի, և դրա շուրջ խոսելը լրիվ ավելորդ է, իսկ Երևանում հիմա արդեն ամենաբարձր մակարդակով այնպիսի դատողություններ են արվում, որոնք գոնե արտաքուստ ամենևին համահունչ չեն «Արցախը Հայաստանն է, և վերջ» հայտնի դիրքորոշմանը։
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета (19 ноября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Նիկոլ Փաշինյանն ասաց` ինչ փաստաթուղթ է ստորագրելու
Լավ էր, որ գոնե դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում որոշ պարզություն մտավ երեքշաբթի օրը, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հեռուստապատասխաններում հայտնեց, որ եթե ուրբաթ օրը Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ նույնիսկ ինչ-որ փաստաթուղթ այնուամենայնիվ ստորագրվի, դա լինելու է ընդամենը համաձայնություն գործընթացը սկսելու և սահմանների ճշգրտման հարցերով զբաղվող համապատասխան հանձնաժողով ստեղծելու գաղափարի շուրջ։
Ուզո՞ւմ եք Հայաստանը ոչնչացնել, թե՞ չէ. Փաշինյանը հարցեր հղեց Թուրքիային ու Ադրբեջանին
Մինչդեռ ընդդիմությունը վերջին օրերին կազմակերպված հանրահավաքներում անընդհատ պահանջում էր՝ ցո՛ւյց տվեք այն պայմանագիրը, որը պիտի ստորագրվի Ադրբեջանի հետ։ Ավելին, ըստ երևույթին, հենց վաղը խորհրդարանում տեղի են ունենալու այս հարցով լսումներ, և մեր պառլամենտական ընդդիմադիրները պահանջելու են կառավարությունից, իրենց իսկ ձևակերպմամբ՝ «զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջները»։ Բավական դժվար է հասկանալ, թե սա ինչ է նշանակում՝ ամեն անգամ համաձայնեցնելով հարևանի հետ սահմանին գտնվող այսինչ բլուրի պատկանելությունը, հայկական կողմը պետք է դիմի Սահմանադրական դատարա՞ն։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Ադրբեջանը ուզում է որոշել` ինչպես մտնի, ինչպես դուրս գա, չի լինելու այդպիսի բան. Փաշինյան
Այստեղ, իհարկե, բազմաթիվ անհասկանալի հարցեր կան։ Ու քանզի կառավարության ղեկավարը երեկ անընդհատ խոսում էր միջազգային հանրության դերի մասին՝ շեշտելով, թե այդ հանրությանն անհրաժեշտ է բացատրել, որ Ադրբեջանը դասական ագրեսիա է իրականացնում, և պետք է զսպել Բաքվի ախորժակը, տրամաբանական հարց է ծագում՝ իսկ ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը։ Չէ՞ որ ինքներս ենք բարձրաձայնել, որ մայիսի կեսերից ադրբեջանական զինվորականները մտել են մեր ինքնիշխան տարածք և գրավել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր։ Եվ ի՞նչ է արել միջազգային հանրությունը։ Բացարձակ ոչինչ։ Բայց չէ՞ որ կես տարի ունեինք համոզելու միջազգային հանրությանը, որ Ադրբեջանն ագրեսոր է։ Բա ինչո՞ւ չարեցինք։
Եվ վերջապես՝ կոմունիկացիաները բացելու մասին։ Իհարկե, Ադրբեջանը գոնե այս հարցում բավարարված չէ. նույնիսկ պատերազմում կատարյալ պարտությունից հետո Հայաստանը գոնե առայժմ պահպանում է Արցախի հետ կապը, այնինչ Բաքուն Նախիջևանի հետ ցամաքով միանալու հնարավորություն այդպես էլ չի ստացել։ Ու նաև Հայաստանի դիրքորոշումը գոնե այս հարցում գտնում է նույն միջազգային հանրության աջակցությունը՝ դե, արդի փոխկապակցված աշխարհում ո՞վ կարող է դեմ լինել պետությունների միջև հաղորդակցության վերականգնմանը։
Հայաստանի օրակարգում կա՞ Արցախի ճանաչման հարցը. պատասխանում է Փաշինյանը
Բայց կրկին հարց է ծագում՝ բա այդդեպքում ինչո՞ւ ոչ մի անգամ չենք լսել Թուրքիային հասցեագրված հորդորը՝ եթե Ադրբեջանն ուզում է կապվել Նախիջևանի հետ, Անկարան էլ թող բացի Գյումրուերկաթուղին, որով Հայաստանը նախկինում կարճ ճանապարհով կապվում էր Կարսի հետ։ Քչերը գիտեն, բայց 2008 թվականին, երբ քննարկվում էին, այսպես կոչված, Ցյուրիխյան արձանագրությունները, սկսվեցին այդ երկաթուղու 12-կիլոմետրանոց հայկական հատվածի վերանորոգման աշխատանքները։ Այն ժամանակ հայ-թուրքական մերձեցումը չստացվեց, միգուցե հիմա ստացվի։ Համենայնդեպս, ինչպես ժողովուրդն է ասում՝ փորձը փորձանք չէ։
Ուղղակի երեկ մի շատ տարօրինակ արտահայտություն հնչեց ամենաբարձր մակարդակով. «Բոլորը մեզ ուզում են համոզել, որ մենք պետություն չենք և պետք է հրաժարվենք պետություն լինելուց»։ Կներեք, այդ ո՞վ է ուզում մեզ համոզել, և ամենակարևորը՝ ինչո՞ւ նման պնդում մինչև հիմա չի արել մեր նախկին ղեկավարներից որևէ մեկը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օնլայն ասուլիսի ժամանակ (23 նոյեմբերի, 2021թ․). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Բրյուսելում կքննարկվի գերիների հարցը, Սոչիում` սահմանների. Փաշինյանը փակագծեր բացեց
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала