Հայաստանում 70-ամյա դատապարտյալ է մահացել. նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել

© Sputnik / Andranik GhazaryanАвтомобиль скорой помощи у медцентра "Сурб Григор Лусаворич"
Автомобиль скорой помощи у медцентра Сурб Григор Лусаворич - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
Բաժանորդագրվեք
Սահմանափակվել են ազատությունից զրկված անձանց հետ անմիջական շփումները՝ տեսակցությունները։ Այդ արգելքը նախատեսվում է պահպանել որոշ ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1951 թվականին ծնված Վ.Բ-ն, որի մոտ նոյեմբերի 22-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է արդարադատության նախարարությունը` հավելելով, որ մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նշվում է նաև, որ նոյեմբերի 12-ի դրությամբ բուժման գործընթացում են եղել 54 անձ, իսկ ներկա դրությամբ` 16 անձ:
«Նոյեմբերի 12-ից սահմանափակվել են ազատությունից զրկված անձանց հետ անմիջական շփումները՝ տեսակցությունները: Հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 12-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում են ստացել 85 դատապարտյալ և կալանավորված անձ, ընդ որում՝ հիվանդների հիմնական հոսքը սկսվել է հոկտեմբերի վերջից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կա նվազում, սակայն կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը շարունակում է լարված մնալ
Տեսակցությունների արգելքով ՔԿՀ-ներ մուտք գործող այլ անձանց հոսքը կրճատելու, ազատությունից զրկված շրջանում թեստավորումների գործընթացի ինտենսիվացման, ինչպես նաև պատվաստումների թվի աճի հետևանքով նոյեմբերի 12-ից հետո գրանցվել է 6 նոր դեպք։ Այսինքն` տեսակցությունների արգելքից հետո թվային պատկերը կարծես թույլ է տալիս արձանագրել դրական առաջընթաց:
Նշվում է, որ տեսակցությունների արգելքը նախատեսվում է պահպանել որոշ ժամանակ:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2021
860 նոր դեպք, 23 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հիշեցնենք` նոյեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում մահացել է «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ, 1980 թվականին ծնված Գ․Կ-ն։ Նրա մոտ հոկտեմբերի 31-ին էր Covid-19 ախտորոշվել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала