https://armeniasputnik.am/20211124/rd-pvokhvarchapety-erevanum-e-na-adrbejanic-zhamanel-e-hajastan-35693719.html
ՌԴ փոխվարչապետը Երևանում է. նա Ադրբեջանից ժամանել է Հայաստան
ՌԴ փոխվարչապետը Երևանում է. նա Ադրբեջանից ժամանել է Հայաստան
Օվերչուկը մինչ Երևան ժամանելը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ 24.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-24T17:09+0400
2021-11-24T17:09+0400
2021-11-24T17:17+0400
հայաստան
ռուսաստան
ալեքսեյ օվերչուկ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0f/33285616_0:0:2832:1594_1920x0_80_0_0_627e5892939f9c2151e99646063626e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս պահին Երևանում է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Փոխվարչապետներն օդանավակայանից ուղևորվել են ՀՀ կառավարության շենք, որտեղ կկայանա Օվերչուկի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Այսօր երեկոյան Օվերչուկը կմեկնի Երևանից։ Մինչ Երևան ժամանելը ՌԴ փոխվարչապետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության, ինչպես նաև ապագա ծրագրերի վերաբերյալ։ Վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների արագ ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական զարգացմանը։ Նախորդ անգամ Օվերչուկը Բաքու էր մեկնել այս տարվա հուլիսին։ Այն ժամանակ էլ էին քննարկվել ղարաբաղյան եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցեր։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։Նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ մինչ այդ նրանք նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ են անցկացնելու Սոչիում:Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
https://armeniasputnik.am/20211123/pashinjann-asac-inch-pastatught-e-stvoragrelu-35665391.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0f/33285616_71:0:2802:2048_1920x0_80_0_0_932c0d23120b005dee378dafe2fbde35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ալեքսեյ օվերչուկ
հայաստան, ռուսաստան, ալեքսեյ օվերչուկ
ՌԴ փոխվարչապետը Երևանում է. նա Ադրբեջանից ժամանել է Հայաստան
17:09 24.11.2021 (Թարմացված է: 17:17 24.11.2021) Օվերչուկը մինչ Երևան ժամանելը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս պահին Երևանում է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետներն օդանավակայանից ուղևորվել են ՀՀ կառավարության շենք, որտեղ կկայանա Օվերչուկի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այսօր երեկոյան Օվերչուկը կմեկնի Երևանից։
Մինչ Երևան ժամանելը ՌԴ փոխվարչապետը
Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Ադրբեջանի և
Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության, ինչպես նաև ապագա ծրագրերի վերաբերյալ։ Վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների արագ ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական զարգացմանը։
Նախորդ անգամ Օվերչուկը Բաքու էր մեկնել այս տարվա հուլիսին։ Այն ժամանակ էլ էին քննարկվել ղարաբաղյան եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցեր։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ մինչ այդ նրանք նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ
բանակցություններ են անցկացնելու Սոչիում:
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։